23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 12, 2018

Հոգեբանները պարզել են, թե որ մարդիկ են նվերները գերադասում զգացմունքներից

Կորեացի և ամերիկացի հոգեբանների թիմը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, թե որ մարդկանց համար են զգացմունքները և տպավորությունները կարևոր նյութական նվերներից։ Պարզվել է, որ դրանում որոշիչ դեր ունի մարդու սոցիալական կարգավիճակը։ Այսպիսով, նախորդ ուսումնասիրություններից մեկում նշվել է, որ նվերներից ստացված տպավորությունների և նոր իրողությունների թողած զգացմունքային ազդեցությունը տարբերվում են ինչպես տևողությամբ, այնպես էլ […]

Առաքիչին դատի են տվել պիցայի մեջ թքելու համար

Թուրքիայում սկսվել են պիցայի մեջ թքած առաքիչի գործով դատական լսումները։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ նրան կարող է մինչև 18 տարվա ազատազրկում սպառնալ։ Միջադեպը տեղի է ունեցել Էսքիշեհիր քաղաքում՝ մարտին։ 18-ամյա առաքիչ Բուրաքը բացել է տուփը և հեռախոսով կռացել է դրա վրա։ Նա թքել է պիցայի վրա, իսկ հետո տարել է այն հինգերորդ հարկ՝ Հուսեյն […]

ՀՀ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չպետք է լինեն. միջազգայնագետ

Հոկտեմբերի 8-9-ը Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովը, որին մասնակցում էին կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարներ և պատվիրակությունների ղեկավարներ: Իսկ հոկտեմբերի 11-ին արդեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ ժամանեց  Երեւան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին։  Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում կատարվող իրադարձությունները գնահատելով նշեց, որ սա շատ կարևոր միջոցառում է, և […]

Ջորջ Բուշի դուստրն ամուսնացել է

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի դուստր Բարբարա Բուշը ամուսնացել է՝ հաղորդում է The Hollywood Reporter-ը: Տեղեկացվում է, որ Բարբարայի ընտրյալը դերասան և սցենարիստ Քրեյգ Քոյնն է: Ամուսնությունը տեղի է ունեցել կիրակի՝ հոկտեմբերի 7-ին: Ջորջ Բուշ կրտսերը իր աղջկան ուղեկցել է պսակադրության ժամանակ, իսկ ավագ Բուշը այդ ընթացքում հետևել է հարսանեկան արարողությանը, որը տեղի է […]

Քանյե Ուեսթը անհետացել է սոցցանցերից

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ջնջել է Twitter-ի և Instagram-ի իր օգտահաշիվները: Այս մասին գրում է TMZ- ը: Նշվում է, որ Ուեսթը, առանց նախազգուշացման, ջնջել է իր օգտահաշիվները շաբաթ օրը` հոկտեմբերի 6-ին: Երաժիշտը չի լուսաբանում իր որոշումը: TMZ-ն հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Ուեսթը խիստ քննադատության էր ենթարկվել 1865 թ. ընդունված ԱՄՆ Սահմանադրության 13-րդ փոփոխությունը չեղարկելու […]

Դրանք թշնամու ցանցերն են

«Մի տրվիր միայնակ մնացած լինելու մտքերին և նմանատիպ ունայն մտքերին: Դրանք թշնամու ցանցերն են: Աստված մեզ հետ է, մենք մենակ չենք: Եթե հարկ լինի, Տերը մեզ ընկերներ կուղարկի, որոնց նույնիսկ չէինք էլ սպասում: Աշխատիր Աստծո ներկայության մեջ ապրել… Ամեն ինչ լավ կլինի» Հայր Նիկոն Վորոբյով

Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի. Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, վկայակոչելով ՀՀ սահմամադրությունը, ներկայացրել է վարչապետի հրաժարականի իրավական հիմքերը։ Այսպես, նա իր ֆեյսբուքյան էջում գրում է. 1. Վարչապետի հրաժարականից հետո, եթե խմբակցությունները չառաջադրեն վարչապետի թեկնածու, ապա ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ և այդ հիմքով էլ բնականաբար առաջին փուլում վարչապետ չի ընտրվի: ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչապետի ընտրությունն անցկացվում է […]

Դուք քայլող լեգենդ եք. Վարչապետը շնորհավորել է Ջիվան Գասպարյանի 90-ամյակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի  ծննդյան 90-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. Մեծարգո Ջիվան Գասպարյան, Սիրելի Վարպետ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։ 90-ամյակը պատկառելի հոբելյան […]

Ձախողումից հետո իշխանությունն անցել է նոր մեղադրանքի փնտրտուքի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքելն է նախօրեին ԱԱԾ տարածած հայտարարությանը, որը վերաբերում է ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ փողերի լվացման մեղադրանքով: «2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել եւ հիմնականում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված