Ո՞նց կարելի է էս աստիճան ծաղրուծանակի ենթարկել անմեղ ոստիկանների թափած արյունը. Իրավունք
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, անդրադառնալով առաջիկայում սպասվողհամաներմանը, լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշել էր. «Ես ի՞նչ եմ արել, որ համաներման արժանանամ»: Այդ հայտարարությունը անչափ վրդովեցրել է ՊՊԾ գնդի գրավման օրը ծառայություն իրականացնելիս վիրավորված ու շաբաթներ անց հիվանդանոցում մահացած ոստիկանության ավագենթասպա Գագիկ Մկրտչյանի ծնողներին: Զոհված ոստիկանի մայրը` Անահիտ Պարոնիկյանը անդրադառնալով Մանուկյանի խոսքին, «Իրավունքի հետ զրույցում ասաց. – Բա դրանք խիղճ ու Աստված ունե՞ն, ոնց թե՝ ես ինչ եմ արել: Ես մինուճար տղա եմ կորցրել, հարսս ու թոռս ամեն Աստծու օր ողբումեն: Մենք գիշեր-ցերեկ մղկտանք, իսկ էդ մարդասպաններն անմեղ տղերքի արյունը մարսե՞ն ու մի բան էլ համաներվեն ու շարունակեն ազատ ապրել: Ո՞նց կարելի է էս աստիճան ծաղրուծանակի ենթարկել անմեղ ոստիկանների թափած արյունը, ու մի բան էլ՝փորձել հերոսանալ: Էս ինչ պետություն դառանք, էս ինչ ձեւ են ձեռ առնում մեր անմեղ էրեխեքի արյունը: Ա՛յ Պավլիկ, ա՛յ անաստված, բա դու չգիտե՞ս՝ ինչ հրեշություններ եք արել ձեր բանդայի հետ միասին: Ի՞նչ տարբերություն՝ կոնկրետ դու ես արել, թեկողքիններդ, մեկ է՝ սաղդ մարդասպաններ եք:Երեք ընտանիքի վիզ թողեցիք ծուռ ու էդքանից հետո ինչի Դուք իրավունք ունե՞ք հողի վրա քայլելու, որ մի հատ էլ ասում եք՝ ինչ ենք արել: Էս ծաղր է, գունավոր ծաղր մեր ընտանիքների նկատմամբ: Ես դեմ եմ այս համաներմանը, որ առանձին […]