Ո՞նց կարելի է էս աստիճան ծաղրուծանակի ենթարկել անմեղ ոստիկանների թափած արյունը. Իրավունք
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, անդրադառնալով առաջիկայում սպասվողհամաներմանը, լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշել էր. «Ես ի՞նչ եմ արել, որ համաներման արժանանամ»: Այդ հայտարարությունը անչափ վրդովեցրել է ՊՊԾ գնդի գրավման օրը ծառայություն իրականացնելիս վիրավորված ու շաբաթներ անց հիվանդանոցում մահացած ոստիկանության ավագենթասպա Գագիկ Մկրտչյանի ծնողներին: Զոհված ոստիկանի մայրը` Անահիտ Պարոնիկյանը անդրադառնալով Մանուկյանի խոսքին, «Իրավունքի հետ զրույցում ասաց.
– Բա դրանք խիղճ ու Աստված ունե՞ն, ոնց թե՝ ես ինչ եմ արել: Ես մինուճար տղա եմ կորցրել, հարսս ու թոռս ամեն Աստծու օր ողբումեն: Մենք գիշեր-ցերեկ մղկտանք, իսկ էդ մարդասպաններն անմեղ տղերքի արյունը մարսե՞ն ու մի բան էլ համաներվեն ու շարունակեն ազատ ապրել: Ո՞նց կարելի է էս աստիճան ծաղրուծանակի ենթարկել անմեղ ոստիկանների թափած արյունը, ու մի բան էլ՝փորձել հերոսանալ: Էս ինչ պետություն դառանք, էս ինչ ձեւ են ձեռ առնում մեր անմեղ էրեխեքի արյունը:
Ա՛յ Պավլիկ, ա՛յ անաստված, բա դու չգիտե՞ս՝ ինչ հրեշություններ եք արել ձեր բանդայի հետ միասին: Ի՞նչ տարբերություն՝ կոնկրետ դու ես արել, թեկողքիններդ, մեկ է՝ սաղդ մարդասպաններ եք:Երեք ընտանիքի վիզ թողեցիք ծուռ ու էդքանից հետո ինչի Դուք իրավունք ունե՞ք հողի վրա քայլելու, որ մի հատ էլ ասում եք՝ ինչ ենք արել: Էս ծաղր է, գունավոր ծաղր մեր ընտանիքների նկատմամբ:
Ես դեմ եմ այս համաներմանը, որ առանձին մասով հենց էդ մարդասպաններին են տեղ տվել: Իմ մինուճար տղայիս կյանքիթելը կտրեցին, յոթ տարեկան թոռանս, «պապա-պապա» կանչելով, վիզը ծուռ թողեցին, ու էսօր իրենց համաներմա՞ն են ենթարկում:
Ես դժգոհ ու վրդովված եմ այդ որոշմամբ, ո՞նց կարելի է այդ ավազակներիխմբի նկատմամբ համաներում կիրառել, էն էլ՝ պաչոտնի առանձնացնել: Էդ խմբի նկատմամբ էդքան բարի գտնվողն ինչո՞ւ մի անգամ հետադարձ հայացք չնետեց մեր կողմ, սիրտ ու հոգի չունեի՞ն, որ էդ ավազակներին, խուլիգաններին էդքան տեղ էին տալիս:
Ինչ լսել եմ, որ էդ ավազակները համաներումով լրիվ ազատվելու են, ճնշումս բարձր պառկած եմ: Ո՞նց կարելի է էս ձեւով մրմռացնել մարդկանց, ինչո՞ւ պիտի թոռս պապայի նկարը կախած տեսնի ու արցունքն աչքերին խեղդի, որ մաման ու տատիկը չնկատեն: