19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Միայնությունը կարող է առաջացնել քնի խանգարում

Միայնակ մարդիկ գիշերները վատ են քնում:
Ինչպես գրում է Reuters գործակալությունը, այսպիսի եզրակացության են եկել հետազոտության հեղինակները, որոնք պարզել են, որ «միայնությունը ի վիճակի է մարդուն դարձնել ոչ միայն դժբախտ, այլև վնաս հասցնել նրա առողջությանը»:

Չիկագոյի համալսարանից Լիան Կուրինան և նրա գործընկերները ուսումնասիրել են ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի մի խումբ տարեց մարդկանց:
Նրանք իրենց հետազոտությունը հրապարակել են Sleep ամսագրում:

Տարեցների քունը ուսումնասիրելու համար 95 կամավորների դաստակներին հագցրել են ցուցիչներ` որոշելու համար վերջիններիս ակտիվությունը ու անհանգստությունը քնած ժամանակ:

«Միայնակ մարդկանց քունը ավելի ընդհատվող է: Նրանք շատ շարժումներ են կատարում քնած ժամանակ, ավելի շատ են խոսում քնի ժամանակ»,- ասել է բժիշկ Կուրինան գործակալության հետ զրուցում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ