23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 18, 2018

Ֆրանսիայում կարգելեն արհեստական արևայրուքի խցիկները

Ֆրանսիայի քաղաքացիական վերահսկողության կազմակերպությունը կոչ է անում հրաժարվել սոլյարիներից, քանի որ, նրանց կարծիքով, դրանց օգտագործումը քաղցկեղ է առաջացնում: Ֆրանսիայում երիտասարդության շրջանում մելանոմայի 43 տոկոս դեպքերի պատճառը արհեստական արևայրուքի խցիկներն են: Սոլյարի հաճախող մինչև 35 տարեկան մարդկանց մոտ մելանոմայի զարգացման ռիսկը 59%-ով բարձր է: 2015 թվականին Ֆրանսիայում գրանցվել է մելանոմա հիվանդության 14 325 դեպք, որից 382-ի […]

Ղեկին ծարավի զգացողություն ունեցող վարորդները նույնքան վտանգավոր են, որքան հարբած վարորդները

Լաֆբորոյի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, պարզելու համար, թե ինչպես է ջրազրկումն ազդում մարդու ռեակցիաների վրա։ Փորձի մասնակիցներին սկզբում 200 մլ հեղուկ է տրվել ժամում, իսկ փորձության օրը նրանք ընդամենը 25մլ են ստացել՝ միևնույն ժամանակահատվածի համար,– գրում է enovosty.com/news կայքը։ Պարզվել է, որ առաջին դեպքում փորձի մասնակիցները միջինում 47 աննշան խախտում են արել ղեկին նստած, […]

Ինչու են այդքան դաժան, երբ հարցը վերաբերում է պաշտոնից զրկվելուն

Փոքր ու աղքատ լինելը երկրի բնակչության համար է աղետ, բարձրաստիճան պաշտոնյաները միշտ էլ ճոխ վայելքներ գտնում են: Ահաև պատճառը, թե իշխանության ձգտողներն ինչու են այդքան նպատակասլաց և այդքան դաժան, երբ հարցը վերաբերում է պաշտոնից զրկվելուն:  Հրաչուհի Փալանդուզյան

Ճապոնացիներին կոչ են անում լաց լինել

Ճապոնիայում դպրոցներում և ընկերություններում աշակերտներին և աշխատակիցներին կոչ են անում սթրեսը հանելու և հոգեվիճակը առողջ պահպանելու համար լաց լինել։ Այս մասին գրում է The Japan Times–ը։ Փորձագետների կարծիքով՝ ուրախության կամ տխրության արցունքները օգնում են հանել լարվածությունը և թուլացնել վեգետատիվ ներվային համակարգը։ «Լացը մշտական սթրեսի նկատմամբ ինքնապաշտպանություն է»,– բացատրել է բժշկական համալսարանի պրոֆեսոր Ջունկո Ումիհարան։ Թերթը […]

Բոլորի համար դռները բաց են. Գ. Ծառուկյանը՝ ԲՀԿ-ից արտահոսքի մասին

Ամեն մարդ ունի իր մտածելակերպը, քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են: Այս մասին այսօր «Մուլտի գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերմայի բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից արտահոսքի վերաբերյալ հարցին: Հիշեցնենք, որ օրերս նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը և ներկայիս […]

Բողոքի ակցիա՝ Բագրատաշենի անցակետում

Աջ ղեկով մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները, անհատները բողոքի ակցիա են իրականացնում Բագրատաշենի անցակետում՝ պահանջելով թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Այս մասին հայտնել է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Դավիթ Պեդանյանը: Մոտ 150 մեքենա կանգնած է սահմանում, իսկ ավելի քան 2000 նոր գնված մեքենաներ  Վրաստանում են: Հիշեցնենք, որ 2018 թ. հունվարի 18-ին կառավարության որոշմամբ արգելվեց […]

Երևանի 2800-ամյակին ընդառաջ լույս է տեսել «Արարատ-Ուրարտու թագավորությունը» եռալեզու ալբոմը

Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախօրեին լույս է տեսել «Արարատ-Ուրարտու թագավորությունը» եռալեզու ալբոմը: Ալբոմի հեղինակ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը «Հենարան» մամուլի ակումբում՝  լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այն առիթ է գիտահանրամատչելի կերպով աշխարհին ներկայացնելու Վանի թագավորությունը: «Վանի թագավորությունը մեր պատմության ամենակարևոր փուլերից մեկն է: Սա առաջին համահայկական պետությունն է, որը մեկ պետականության […]

Henaran.am-ի խնդրանքով ՊՆ-ն պարզաբանել է խաղաղապահ բրիգադի զինծառայողների բնակվարձի փոխհատուցման շուրջ ստեղծված խնդիրը

Պաշտպանության նախարարությունը Henaran.am-ի խնդրանքով պարզաբանել է խաղաղապահ բրիգադի զինծառայողների բնակվարձի փոխհատուցման շուրջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում բարձրացված խնդիրը: Henaran.am-ի հարցմանն ի պատասխան, Պաշտպանության նախարարությունից ստացված գրավոր պատասխանում ասվում է. «Զորամասի մշտական տեղակայման վայրի փոփոխության հետ կապված առկա են որոշակի իրավակարգավորիչ բնույթի առանձնահատկություններ, որոնք պետք է սահմանվեն ՀՀ կառավարության որոշմամբ, որի նախագիծը արդեն իսկ դրված է շրջանառության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված