26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ղեկին ծարավի զգացողություն ունեցող վարորդները նույնքան վտանգավոր են, որքան հարբած վարորդները

Լաֆբորոյի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, պարզելու համար, թե ինչպես է ջրազրկումն ազդում մարդու ռեակցիաների վրա։

Փորձի մասնակիցներին սկզբում 200 մլ հեղուկ է տրվել ժամում, իսկ փորձության օրը նրանք ընդամենը 25մլ են ստացել՝ միևնույն ժամանակահատվածի համար,– գրում է enovosty.com/news կայքը։

Պարզվել է, որ առաջին դեպքում փորձի մասնակիցները միջինում 47 աննշան խախտում են արել ղեկին նստած, իսկ երբ ջրազրկված են եղել այդ թիվը 101-ի է հասել, ինչը նույնն է, եթե նրանք ալկոհոլի ազդեցության տակ լինեին։

Երբ օրգանիզմը ջրազրկվում է, մարդը վատ է սկսում ըմբռնել, նրա մոտ քնատության և ապատիայի վիճակ է առաջանում, ինչը բերում է կոպիտ սխալների։ Աշխարհում վթարների ավելի քան 90%-ը տեղի է ունենում մարդկային սխալների պատճառով, իսկ ջրազրկումը հաճախ է նման սխալների զուգընթաց գործոն հանդիսանում, քանի որ ծարավը մթագնում է ուղեղը այն ժամանակ, երբ պետք է չափազանց հավաք և ուշադիր լինել։

Օրգանիզմի ջրային հաշվեկշիռը պահպանելու համար գիտնականները խորհուրդ են տալիս մեքենայի մեջ ձեռքի տակ շշով ջուր ունենալ և խմել այն փոքր կումերով։ Ընդ որում, սուրճն ու կոլան երբեք չեն կարող փոխարինել ջրին,– պնդում են մասնագետները։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ