23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 18, 2018

Անպայման պարոն Փաշինյանը պետք է առաջադրվի և չընտրվի

ԲՀԿ-ն առանց Գագիկ Ծառուկյանի չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Գառնիկ Իսագուլյանը։ Հիշեցմանը՝ տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, բայց ԲՀԿ-ն՝ որպես քաղաքական միավոր, մնաց, ի պատասխան՝ Իսագուլյանն ասաց, որ Ծառուկյանը չի հեռացել քաղաքականությունից. «Այն ժամանակ շարժման թափն ավելի հզոր էր, մեծ էր, և այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա գարնանը, կարող էր […]

Հոկտեմբերի 19-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» ակումբում

Հոկտեմբերի 19-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» ակումբում կհյուրընկալվի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:  ԹԵՄԱ՝  ԽԱՊԿ 2018թ. երրորդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին: Դիտարկված ժամանակահատվածը ներառել է Երևանի ավագանու ընտրությունները։ Անդրադարձ կկատարվի նաև ապրիլյան իրադարձությունների ժամանակ գրանցված խախտումների դեպքերի զարգացումներին։

Ակնհայտ անօրինականություններ և անհավասարաչափ ուժ կիրառած անձը, որևէ պատասխանատվության չի ենթարկվում

«Ամենակարևորն այս փուլում այն է, որ այն, ինչ ընկալվում էր հակահեղափոխություն, այլևս գոյություն չունի. գոյություն չունի հոկտեմբերի 2-ից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը: «Մենք միանգամայն նոր փուլ ենք մտնում, ոչ թե հեղափոխական գործընթացներ պետք է լինեն, այլ ընտրություններից հետո կառավարությունը խորհրդարանի հետ միասին պետք է անցնի միասնական գործունեության։ […]

Իրենց իրավունքների մասին վայնասուն են բարձրացնում անբարոյականություն քարոզողները

Արդար աշխատանքով ու քրտինքով ապրող Մարդը երբեք չի խոսում իր իրավունքներից: Նա խոսում է իր վաղվա անելիքներից, ծրագրերից, նպատակներից: Քանի դեռ բոլորը, նաև բարձրագույն իշխանությունների մակարդակով, խոսում են մարդու իրավունքների պաշտպանության մասին, մեր ազգի, երկրի, պետության վիճակն աղետալի է լինելու: Ընդ որում, որպես կանոն, իրենց իրավունքների մասին վայնասուն են բարձրացնում անբարոյականություն քարոզողները, ազգային արժեքները արժեզրկողները, […]

ԱԺ ընտրությունները մոտ են, բայց կուսակցությունները «տեղից չեն շարժվում» /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փաստեց ՝ յուրաքանչյուր հեղափոխության թիվ մեկ հարցը իշխանության հարցն է: «Հաշվի առնելով, որ Երևանը նույնպես բավականին կարևոր նշանակություն ունի Հայաստանի պետական կառավարման համակարգում իշխանության հարցը, այստեղ ևս լուծվեց սեպտեմբերի 23-ին: Մենք կարող ենք ասել, որ սեպտեմբերի 23-ին ժամը 20:00-ին հեղափոխությունը Երևանի տարածքում ավարտվել է»,-ասաց քաղտեխնոլոգը և […]

Որևէ նոր բան չունեմ ասելու. ԱԳ նախարարը անդրադարձել է ԱՄՆ դեսպանի հայտարարությանը

«Որևէ նոր բան չունեմ ասելու: ԱԳՆ խոսնակը ասել է դրա մասին, մեր դիրքորոշումը շատ հայտնի է»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրապ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանի Արցախի վերաբերյալ հայտարարությանը: Մնացականյանը հշեցրել է՝ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ այս ընթացքում ինքը 2 անգամ հանդիպել է, վարչապետն էլ հանդիպել […]

Նախկին նախագահը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ռիա Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստվում է կուսակցություն ստեղծել և ընդդիմություն դառնալ: Քոչարյանը եւս մի ուշագրավ հայտարարություն է արել, թե չի հավակնում ՀՀ վարչապետի պաշտոնին, նաեւ չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք ԱԺ արըահերթ ընտրություններին՝ չի հասցնում: «Եթե քաղաքականություն ես վերադառնում, հարկավոր է մտածել այդ մասին»,- ասել է Ռ. Քոչարյանը՝ պատասխանելով  հարցին՝  պատրաստվո՞ւմ […]

Մի պահից սա դառնալու է ագրեսիա բոլորի հանդեպ

Վարչապետի հրաժարականով «մենք ամփոփում ենք մեր հեղափոխության հերթական փուլը և մտնում բոլորովին մի նոր ժամանակաշրջան (Ն. Փաշինյանի բառերն են)։ Կարծում եմ՝ սա ուղերձի ամենակարևոր մասն է։ Այն, ինչը մենք համարում ենք անցումային փուլ, չպետք է սահուն դառնա մեր կյանքը, կենցաղը։ Անցումայինի միակ հմայքն իր կարճատևությունն է, ժամանակավորությունը։ Եթե այն, Աստված մի արասցե, դարձավ ընթացիկ կյանք, […]

ԱՄՆ դեսպանի հայտարարությունը և արձագանքները բացահայտեցին կարևորագույն մարտահրավերներ

ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարությունը և արձագանքները բացահայտեցին մի քանի կարևորագույն մարտահրավերներ: 1. Դեսպանի պաշտոնավարման վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտնած տեսակետը աներկբա է, որ մասնավոր կարծիք չէր: Դիվանագիտության մեջ ընդունված է, որ գնացող դեսպաններն են հաճախ առավել կտրուկ արտահայտվում առկա խնդիրների վերաբերյալ, փաստացի բացահայտելով տվյալ երկրի իրական մտադրությունները: 2. Այդ հայտարարությունն ընդգծեց, որ կարգավորման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի