13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱԺ ընտրությունները մոտ են, բայց կուսակցությունները «տեղից չեն շարժվում» /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փաստեց ՝ յուրաքանչյուր հեղափոխության թիվ մեկ հարցը իշխանության հարցն է:

«Հաշվի առնելով, որ Երևանը նույնպես բավականին կարևոր նշանակություն ունի Հայաստանի պետական կառավարման համակարգում իշխանության հարցը, այստեղ ևս լուծվեց սեպտեմբերի 23-ին: Մենք կարող ենք ասել, որ սեպտեմբերի 23-ին ժամը 20:00-ին հեղափոխությունը Երևանի տարածքում ավարտվել է»,-ասաց քաղտեխնոլոգը և հավելեց, որ մնացել է հեղափոխությունը ավարտվի օրենսդիր մարմնում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմամբ:

Արմեն Բադալյանը զարմացած է երկար ժամանակ չի մնացել մինչև ԱԺ ընտրությունները բայց դեռ ոչ մի կուսակցություն տեղից չի շարժվում. «Մենք տեսնում ենք, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ պարտված կուսակցությունները որևիցե գործողություն չեն անում: Սա նշանակում է, որ կուսակցության առնվազն Երևանի ներկայացուցիչները պետք է հրաժարական տան՝ որովհետև վերջիններս պարտվել են»,-նշեց նա:

Վերջինս փաստեց ընտրությունները պետք է անցկացնել դեկտեմբերին , որովհետև անիմաստ է սպասել. «Եթե կուսակցությունները մինչ այս որևէ ռեբրենդինգ չեն արել, ապա մյուս ժամանակհատվածում ևս չեն հասցնի անել»,-ասաց Բադալյանը: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ