23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2, 2018

Այն, ինչ կազմակերպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի ճնշում է ու սպառնալիք ուղղված պատգամավորներին

Այն, ինչ հիմա տեղի է ունենում, այն ինչ կազմակերպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի ճնշում է ու սպառնալիք ուղղված պատգամավորներին: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Տեղի ունեցողը հակասում է սահմանադրությանը և դեմ է իշխանությունների տարանջատման  սկզբունքին: Շարմազանովն այս ամենը մեկ բառով անարխիա անվանեց:  

Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներխուժեցին ԱԺ դարպասներից ներս /տեսանյութ/

Իրավիճակը լարված է Ազգային ժողովում: Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քիչ առաջ ներխուժեցին ԱԺ դարպասներից ներս: Այժմ նրանք շրջափակել են ԱԺ շենքը և վանկարկում են՝ ՀՀԿ հեռացիր: Տեսանյութը՝ «Հրապարակ»-ի: 

Պարզվել է սրտի աշխատանքի հանկարծակի կանգի պատճառը

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները բացահայտել են մարզվելիս սրտի աշխատանքի կտրուկ կանգի պատճառը։ Նրանք եկել են այն եզրահանգման, որ դա պայմանավորված է մինչծծնդյան բջջային անոմալիայով՝գրում է Medical Xpress-ը։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ որոշ մարդկանց մոտ հիպերտրոֆիկ կարդիոմիոպատիա է առաջանում, որը հանգեցնում է սրտի աշխատանքի անսպասելի կանգի։ Այդ հիվանդությունը ժառանգական է համարվում և պատահում է 500 մարդուց մեկի մոտ։ […]

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ: Նիկոլ փաշինյանը հավելեց, որ մինչև ԱԺ կնտրի նոր վարչապետ,այդ ընթացքում, նա կլինի վարչապետի պաշտոնակատար։ Իսկ երկու անգամ եթե ԱԺ չընտրի վարչապետ, ապա ԱԺ կցրվի։

ԱԺ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան, որովհետև այս Խորհրդարանը չի ներկայացնում հայ ժողովրդին, որովհետև այն ընտրվել է համատարած ընտրակաշառքների, ճնշումների, հետապնդումների, վարչական լծակների օգնությամբ, և այս արտահերթ ընտրությունները պետք է խորհրդանշեն հայ ժողովրդի վերջնական հաղթանակը: «Հայաստանի Հանրապետությունում այլևս չկա ընտրակաշառք վերցնող քաղաքացի»,-հավելեց նա: Արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան նաև այն […]

Հարձակվել են պատգամավորի վրա. Hraparak.am

Եթե որոշ պատգամավորներ պատանդ են մնացել Ազգային ժողովում, ապա ոմանք էլ չեն կարողացել ներս մտնել։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը ԱԺ շենքի Դեմիրճյան մուտքի մոտ է հասել, երբ արդեն այստեղ որոշ բազմություն էր հավաքված։ Նա փորձել է դարպասը բացել տալ, որ ներս մտնի, հավաքված կանանցից մի քանիսը ճանաչել են նրան եւ բառիս բուն իմաստով՝ հարձակվել […]

Բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկելու արտահերթ ընտրությունները

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին իրադարձություններին․ «Ես իմ պահվածքով մաքսիմալ անում էի այն, որպեսզի ունենանք ԱԺ-ում երկխոսության հնարավորություն։ Բարեբախտաբար, ինչ-որ ժամանակ դրան հասել էինք։ Ինձ համար մեծ ուրախություն էր և բավականություն քաղաքական առումով, երբ վարչապետը Նյու-Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գա ու քաղաքական ուժերի հետ ԱԺ-ում քննարկենք հարցը։ Հայտնի էր, […]

Դաշնակցությունը կառավարությունից հետ է կանչում իր ներկայացուցիչներին

Հաշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից։ Այդ մասին  «Երկիր Մեդիա»-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված