Որևէ հակաքայլ այստեղ չկա, ընդամենը բնականոն գործունեության ապահովման հիմք է. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պնդում է, որ ԱԺ կանոնակարգ օրենքում աղմկահարույց փոփոխությունը նոր բան չէ, այլ հինը տարածում են ընդհանուրի վրա, մասնավորապես՝ երբ նիստի քվորումը չի ապահովվում կամ նիստի ընթացքը խոչընդոտվում է այնպիսի պատճառներով, որոնք արտաքին ազդեցությամբ են պայմանավորված: «Դրանք արտակարգ իրավիճակներն են կամ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտող հանգամանքները: Խոսքը չի վերաբերում միայն վարչապետի ընտրությանը, […]