23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որևէ հակաքայլ այստեղ չկա, ընդամենը բնականոն գործունեության ապահովման հիմք է. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պնդում է, որ ԱԺ կանոնակարգ օրենքում աղմկահարույց փոփոխությունը նոր բան չէ, այլ հինը տարածում են ընդհանուրի վրա, մասնավորապես՝ երբ նիստի քվորումը չի ապահովվում կամ նիստի ընթացքը խոչընդոտվում է այնպիսի պատճառներով, որոնք արտաքին ազդեցությամբ են պայմանավորված:

«Դրանք արտակարգ իրավիճակներն են կամ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտող հանգամանքները: Խոսքը չի վերաբերում միայն վարչապետի ընտրությանը, վերաբերում է առհասարակ ԱԺ նիստերի խոչընդոտմանը: Սա նշանակում է, որ եթե կա խոչընդոտ նիստը սկսելու կամ նիստի ընթացքը շարունակելու, նիստը պետք է ընդհատվի: Այլ տարբերակ կամ այլ տրամաբանություն դուք էստեղ տեսնո՞ւմ եք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ որևէ հակաքայլ այստեղ չկա, և ընդամենը բնականոն գործունեության ապահովման հիմք է, որ կարող է լինել իրավիճակ, երբ մենք հայտնվենք իրականում սահմանադրական ճգնաժամի առջև: Հովհաննիսյանը բացառեց նաև որևէ քաղաքական ճգնաժամ:

Դիտարկմանը, որ այս փոփոխությունը հանրությունն ընկալում է՝ որպես վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ի ցրումը թույլ չտալու նախաձեռնություն, Ա.Հովհաննիսյանը պատասխանեց, որ վարչապետի հետ կապված՝ նիստն այնպիսի նիստ է, ինչպես մյուս բոլոր նիստերը, և առանձնացնել պետք չէ: Նրա պնդմամբ՝ խոչընդոտի առկայության մասին որոշումը չի ընդունելու ԱԺ նախագահը միանձնյա, այլ նիստը պետք է ընդհատված համարվի օրենքի ուժով:

 Հովհաննիսյանը նշեց, որ գաղափարի հեղինակը 3 ուժեր են՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ