12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ալկոհոլ օգտագործող կանայք ավելի երկար են ապրում

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ալկոհոլ օգտագործող կանայք ավելի երկար են ապրում և սրտի նոպայի քիչ հավանականություն ունեն:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, գիտնականները հարցում են կատարել 1200 կանանց շրջանում, ովքեր հոսպիտալացվել էին սրտի նոպա ախտանիշով: Նրանք պարզել են, թե այդ կանայք ինչպիսի կյանք են վարում և ինչ հաճախականությամբ են ալկոհոլ օգտագործում:

Հարցումներին մասնակցած կանանց 44%-ը ալկոհոլ չի օգտագործել, 25%-ը՝ ամիսը մեկ անգամ, իսկ 18%-ը՝ շատ հաճախ: Հետազոտողներն եկել են այն եզրակացության, որ ալկոհոլը իջեցնում է սրտի նոպայից մահացության ռիսկը 35 %-ով` օգնելով օրգանիզմին լավ տանել նոպան և լավացնել սրտի աշխատանքը:

Մահացության ռիսկը կրճատվում է անկախ այն բանից՝ կինը գինի՞ է օգտագործում, գարեջո՞ւր, թե՞ լիկյոր:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ