19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ամերիկուհին դատի է տվել Facebook-ին՝ հարձակման համար

Տեխասի բնակչուհին հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Facebook-ի,– հաղորդում է Reuters-ը։ փաստաթղթերում հայցվորը պնդում է, որ սոցցանցը բավական ջանքեր չի գործադրում իր լսարանին պաշտպանելու համար։

Մասնավորապես, հայցվորի կարծիքով, հաշիվների հաստատման մեխանիզմը թույլ չի տալիս պարզել գրանցված օգտատերերի իրական անձը։ Բացի այդ, Facebook-ը չի զգուշացնում իր լսարանին այն մասին, որ իր հարթակում կարող է մարդկանց առևտրով զբաղվողներ գրանցված լինել։

Փաստաթղթերում ասվում է, որ 2012 թվականին հայցվորն ընդունել է օգտատիրոջ ընկերության հայտը, որի հետ իբր ընդհանուր ընկերներ է ունեցել Facebook-ում։ Հետագայում կինը բռնության է ենթարկվել այս տղամարդու կողմից, և պարզվել է, որ նա կեղծ տվյալներ է օգտագործել։ Ընդ որում, զոհի նկարները հայտնվել են Backpage.com կայքում, որի ստեղծողները այս հայցով որպես պատասխանող կողմ են հանդես գալիս։

Ընթացիկ տարվա ապրիլին ամերիկյան իրավապահ մարմինները փակել են Backpage.com ծառայությունը, որը հաճախ է օգտագործվել սեռական բնույթի ծառայությունների գովազդի և անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ