01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանյան իշխանության վարքագիծն ու հայտարարությունները ամրագրեցին նոր կապիտուլյացիան․ Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան  իր էջում  գրել  է․

«Ադրբեջանցիները վերջին օրերին Արցախի օկուպացիայի օրերի վերաբերյալ «հերոսական» տեսանյութեր-հարցազրույցներ են հրապարակում:

Սակայն նույնիսկ այդ պաթոսի մեջ անհնար է չարձանագրել արցախցիների հերոսական պայքարն ու դիմադրությունը՝ մանկահասակ երեխաներից, տարեցներից մինչև այն նվիրյալները, ովքեր 44-օրյա պատերազմից հետո, տարբեր ստորաբաժանումների կազմում, պաշտպանում էին Ադրբեջանի հետ ունեցած հսկայական ճակատը:

Արցախցիների հիմնական հիասթափությունը հենց նրանից է, որ նրանք արել են անհնարինը, ամեն ինչ դրել զոհասեղանին՝ մեծով ու փոքրով, սակայն թիկունքը դատարկ էր, իսկ հայաստանյան իշխանության վարքագիծն ու հայտարարությունները ոչ միայն խրախուսեցին ադրբեջանական արկածախնդրությունը, այլ ամրագրեցին նոր կապիտուլյացիան»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ