03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

«Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

«ԱԽ նախկին քարտուղար, ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանին պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով:

Առաջին հարցը, որ առաջ է գալիս՝ ո՞ր հայրենիքի: Արմենի հայրենիքն իր ղեկավարը, իր քաղաքական թիմը, հենց ինքը հռչակել են Ադրբեջան:

Այսինքն՝ ստացվում է, որ Արմեն Գրիգորյանն Ադրբեջանին նշանակալի ծառայություն է մատուցել՝ ինչպես այդ մեդալի բնութագիրն է, դրա համար էլ պարգևատրել են:

Ինչ մեդալ էլ բաժանեք, ինչ պաշտոն էլ տաք, տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած ու մեր ժողովրդի շահերը սակարկման դրած անձ»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ