27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի պատասխան փոթորիկ կստանան. Փաշինյանը՝ տնտեսության մեջ «քամի ցանողներին» գիտի

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործերը դե յուրե համարվում են ավարտված, և ՀՀ օրենսդրության համաձայն՝ գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է կամ նոր հանգամանք, կամ նոր երևան եկած հանգամանք, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ՝ այդ հարցով տուժողների իրավահաջորդներն ավելի շատ ասելիք կունենան, որովհետև նրանք են գործի մանրամասներին ծանոթ», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե չի կարծում, որ այսօրվա իր կարգավիճակում ճիշտ է որևէ մեկնաբանություն անել, թե ով էր կանգնած Հոկտեմբերի 27-ի հետևում։

Տնտեսության կառուցվածքին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տնտեսության վիճակը երբեմն կախված է մեկ-երկու ընկերության գործունեությունից կամ տրամադրությունից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ասենք, որ մի գործարանի սեփականատեր այդ օրը վատ տրամադրությամբ արթնանա, կարող է մտքով անցնի, որ տնտեսության մեջ մի հատ մինի փոթորիկ առաջացնի։ Հույս ունեմ, որ այդպիսի մարդիկ գիտեն, որ մենք իրենց տեղերը գիտենք, և քամի չեն ցանի, որովհետև ի պատասխան փոթորիկ կստանան», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ