22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀԿ գործընկեր «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակը ցույց է տալիս որ «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»։
ՌԴ-ում ավարտվեցին Պետական դումայի ընտրությունները,որի արդյունքում իշխող «Միասնական Ռուսաստան»-ը 2021 -ի ընտրությունների համեմատ ավելի բարելավեց իր դիրքերը։
Եթե 2021-ին Միասնական Ռուսաստանը հավաքել էր 49,82 տոկոս,ապա հիմա նա ստացավ 57,96 տոկոս ձայն։
208 մանդատ էլ Միասնական Ռուսաստանը ստացել է մեծամասնական ընտրակարգով։
Փաստորեն ընդհանուր առմամբ իշխող Միասնական Ռուսաստանը Պետական դումայում կստանա 347 մանդատ եւ կունենա սահմանադրական մեծամասնիւթյուն,որի համար անհրառեշտ էր 301 մանդատ։
ՀՀԿ-ի գործընկեր ուժի այս հաջողությունը հերթական անգամ փաստում է,որ ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը վստահում է քաղաքական իշխանության նախ եւ առաջ արտաքին ու անվտանգային կուրսին։
Մեզ համար կարեւոր է գործընկեր Միասնական Ռուսաստան կուսակցության տպավորիչ ու վստահելի հաջողությունը։
Շնորհավորում եմ Պետական դումա անցած Միասնական Ռուսաստան-ի մեր գործընկերներին եւ հույս հայտնում,որ ՀՀԿ-ի ու Միասնական Ռուսաստան-ի միջկուսակցական համագործակցությունը ի շահ մեր պետությունների ու քաղաքացիների կշարունակվի։
ՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են» »։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ