01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Անկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը. Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կյանքի ու պատմության փորձությունները ցույց են տվել, որ անկախության ձեռքբերումից շատ ավելի բարդ է դրա պահպանումն ու պաշտպանությունը։
Նվիրյալների պայքարով ու նահատակությամբ նվաճված անկախությունը շատ արագ փլուզվում է, եթե առաջնորդող գաղափար է դառնում արկածախնդրությունը, ստրկամտությունն ու նյութապաշտությունը։
Անկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը։
Թող որ մենք, մեր սերունդները, արժանի լինենք այն գաղափարին, որը պայքարով, կռվով ու արյունով ժառանգել ենք։
Փառք մեր հերոսներին, հավերժ փառք անկախության կերտման ճանապարհին նահատակված մեր նվիրյալներին»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ