12 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 10, 2018

Հայտնի է հագուստի ամենաթանկարժեք բրենդը

02-24

Interbrand Branding Consulting-ը հրապարակել է Best Global Brands 2018 աշխարհի ամենաթանկարժեք 100 ընկերությունների ցուցակը։ Աշխարհի բացարձակ առաջատարների հնգյակը ներառում է Apple, Google, Amazon, Microsoft և Coca-Cola ընկերությունները: Բարձրակարգ հագուստի արտադրության ոլորտում առաջին տեղը զբաղեցնում է Louis Vuitton-ը (18-րդ տեղ), որը գնահատվել է 28 միլիոն դոլար, նրան հաջորդում են Chanel-ը (23-րդ տեղ) և Hermes-ը (32-րդ տեղ)։ […]

Գիտնականները բացատրել են, թե ինչու է գրկախառնվելն այդքան կարևոր

asfd-9

Կարնեգի–Մելոնի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ իրար գրկելը ոչ միայն հաճելի գործողություն է, այլև շատ անհրաժեշտ և կարևոր է մարդու օրգանիզմի համար,– գրում է Study Finds պարբերականը։ PLOS One ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ գրկախառնությունները օգնում են մեզ ավելի լավ զգալ։ Մասնագետները նշում են, որ գրկախառնությունները բարձրացնում են օրգանիզմի կողմից օքսիտոցին հորմոնի արտադրությունը և հենց այդ […]

Սատուրնի վրա անձրև է հայտնաբերվել

01-125-540x360

Աստղագետները ուսումնասիրել են 2017թվականին Cassini սարքից ստացված տվյալները, երբ տիեզերական սարքը թռչելիս է եղել Սատուրնի մթնոլորտում և մոլորակի ներքին օղակներում։ Պարզվել է, որ օղակներից մոլորակ են թափվում բազմաթիվ միկրոսկոպիկ օբյեկտներ վերածվելով յուրահատուկ անձրևի։ Այդ մասին ասվում է EurekAlert!-ում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ։ Գիտնականներին հաջողվել է հետազոտության ենթարկել սարքի վրա ընկած փոշու 2,7 հազար մասնիկներ։ Սարքի […]

Շարմազանովը արձագանքել է թուրքական մամուլում տարածված լուրերին

14973483

Անթալիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն արձագանքել թուրքական է մամուլում տարածված այն լուրերին, թե իբր Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում վեճ է ծագել իր եւ Թուրքիայի խորհրդարանի նախագահի միջև: «Տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Իմ ելույթից հետո մեկ ժամից ավելի եղել եմ դահլիճում, ոչ Ասադովը, ոչ Յըլդըրըմը չեն արձագանքել […]

Առկա խնդիրները հնարավոր է և պետք է լուծել երկխոսության ճանապարհով. Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ

950466.thumb

Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այսօր Հանրապետության նախագահը հանդիպել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Նախագահ Սարգսյանը ողջունել է վերջին օրերին քաղաքական ուժերի որդեգրած բանակցային ուղին և կարևորել […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու շաբաթից կայցելեն Հայաստան ու Ադրբեջան. ԱՄՆ պետդեպ

f5bbdfe5427a9e_5bbdfe5427adb.thumb

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան հոկտեմբերի վերջին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի խորհրդական Ջորջ Քենթը։ «Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան և Ադրբեջան երկու շաբաթից», – ասել է Ջ. Քենթը Բաքվում բրիֆինգի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Իմ հայրը գերմարդ էր. Շառլ Ազնավուրի որդու հարցազրույցը

1.thumb

«Ազնավուր» հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Հայաստանի կառավարության անդամներին և բոլոր նրանց, ովքեր ներկա են գտնվել Փարիզում Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը։ Հիմնադրամը ներկայացնում է Շառլ Ազնավուրի որդու՝ Նիկոլա Ազնավուրի հարցազրույցը Le Journal du Dimanche-ին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. Le Journal […]

Երեւանի ավագանու նիստը վարողը լայն ժպիտը չէր կարողանում զսպել ու չնշմարվեց, որ մենք ահռելի սուգ ունենք. «Երկիր ծիրանի»

default (2)

Երեկ երեկոյան մեզնից հեռացավ հերոս Արայիկ Խանդոյանը. մարդ, ով անձնվիրաբար պայքարում էր մեր հայրենիքի ազատագրման, անկախացման եւ բռնակալական համակարգից ազատման համար: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կորուստն անդառանալի է, ցավն անչափ խորը:  Հետաքրքիր զուգադիպությամբ հենց այսօր առավոտյան Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստն էր: Նիստը վարողն իր լայն ժպիտը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված