20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գիտնականները բացատրել են, թե ինչու է գրկախառնվելն այդքան կարևոր

Կարնեգի–Մելոնի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ իրար գրկելը ոչ միայն հաճելի գործողություն է, այլև շատ անհրաժեշտ և կարևոր է մարդու օրգանիզմի համար,– գրում է Study Finds պարբերականը։

PLOS One ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ գրկախառնությունները օգնում են մեզ ավելի լավ զգալ։

Մասնագետները նշում են, որ գրկախառնությունները բարձրացնում են օրգանիզմի կողմից օքսիտոցին հորմոնի արտադրությունը և հենց այդ պատճառով էլ մեզ այդքան հաճելի է գրկվելը։

«Գրկախառնությունը էֆեկտիվ միջոց է աջակցելու համար ինչպես տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց, որոնք հարաբերություններում կոնֆլիկտ են ապրում»,– ասում է համահեղինակ Մայքլ Մերֆին։

Գիտափորձի արդյունքները, որին 400 կամավոր էր մասնակցել, ցույց են տվել, որ գրկվելու դրական ազդեցությունը շարունակվում է նաև հաջորդ օրը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ