02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 27, 2017

Բազմավեկտոր քաղաքականության իրացման կարեւոր անկյունադարձը

ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված Արեւելյան գործընկերության համաձայնագիրը բազմաթիվ ուղղություններով հեռանկարային նոր հորիզոններ  է ուրվագծում մեր երկրի համար։ Կար ընդհանուր տպավորություն, որ այս առաջադրանքը առաւելաբար գերակա էր մեր երկրի համար, որ Վիլնյուսում լուրջ խոչընդոտի էր հանդիպել իրականացնելու համար «թե-թե»-ի վարքագիծը։ ԵՏՄ-ի անդամակցությունը փաստորեն խանգարել էր, որ Երեւանը ստորագրի երկարատեւ բանակցությունների իբրեւ արդյունք ասոցացման համաձայնագիրը։ Ըստ էության, […]

«Մենք պարտավոր ենք միասնաբար պայքարել եւ՛ թուրքական ժխտողականության, եւ՛ ֆաշիզմի հերոսացման փորձերի դեմ»,-Էդուարդ Շարմազանովը՝ Սերգեյ Անտուֆեւին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 27-ին Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆեւի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է պարոն Անտուֆեւին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ […]

Թուրքիայում հայկական եկեղեցական միության վրա հարձակման գործով ձերբակալված կա

Թուրքիայի Մալաթիա քաղաքում հայկական կազմակերպության վրա հարձակման գործով մեկ հոգի բերման է ենթարկվել: Նոյեմբերի 25-ին Թուրքիայում անհայտ անձիք քարերով հարձակվել էին «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա: Բարեբախտաբար հարձակման պահին շենքում մարդ չի եղել, կոտրվել էին միայն շենքի ապակիները: Ինչպես հայտնում է թուրքական «Gazetekarınca»-ն դեպքի առնչությամբ տարվող հետաքննության շրջանակներում ոստիկանությունն ուսումնասիրել է դեպքի […]

ՀՀ-ն կատաղած զարգանում է, բայց մարդիկ թռած գնում են` ավտոբուսով, ոտքով…

«Ասում են ԵԱՏՄ-ն էլ է մեղավոր, բայց մենք ունենք պրոբլեմներ և եկեք, դրանք լուծենք: Այո, ԵԱՏՄ-ն մեղավոր չէ, որ դուք 10 000 դրամ եք բաժանում գյուղերում ու քաղաքներում և գալիս եք, այստեղ նստում եք, այո, ԵԱՏՄ-ն մեղավոր չի, որ ՀՀ-ում մոնոպոլիա է, որը չի վերանում: Էլի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որ ԵԱՏՄ-ն չէ մեղավոր, […]

Սա մի ներքին սատանեկան մղում է, հայ ազատագրական լեգենդ. Ֆարմանյան

Ազգային ժողովում «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի վերաբերյալ հանրային լսումներին ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նկատեց, թե չէր ենթադրում, որ ԵՄ-ի հետ համաձայնագրից հետո նման թեմատիկայով լսումներ կանցկացվեն, և դա առնվազն քաղաքական տեսակետից ցանկացած հասուն քաղաքական ուժ պարտավոր էր հաշվի առնել: Ֆարմանյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն ԵՄ Արևելյան գործընկեր պետություններից միակն է, որը պահպանելով ուժային մեկ […]

Գիշերային ակումբի հատակը փլվել է․ կան վիրավորներ /տեսանյութ/

Այս գիշեր իսպանական Տաներիֆի գիշերային ակումբում պարերի ժամանակ հատակը փլուզվել է։ Butterfly Disco Pub-ում տեղի ունեցած փլուզման հետեւանքով առնվան 22 հոգի վնասվել է, նրանք ընկել են նկուղը՝ մոտ մեկ հարկի բարձրությունից, հայտնում է El Mundo-ն։ Վիրավորների թվում են Ֆրանսիայի, Բելգիայի եւ Ռումինիայի քաղաքացիներ։

Սամվել Բաբայանի գործով վճիռ կկայացվի

Վաղը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը` նոյեմբերի 28-ին  կհայտարարվի Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատավճիռը։ Այսօր` նոյեմբերի 27-ին ավարտվեց դատաքննությունը: Հիշեցնենք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ  անօրինական ճանապարհով Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի  զինահրթիռային համակարգ տեղափոխելու, ինչպես նաեւ  փողերի լվացման մեջ։  […]

Փաշինյանն օգտվեց առիթից. զվարճալի դրվագ խորհրդարանում

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «Ելքի» նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվող ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրային լսումների ժամանակ «Ելք»ին դիմելով, ասաց՝ ինչու են միայն ՀՀԿ-ականներին դիմում իրենց ելույթներում՝ ասելով, թե ԵԱՏՄ-ին անդամակցությանը միայն ՀՀԿ-ն է կողմ: «Արձանագրենք, որ որևէ այլ խորհրդարանական ուժ ձեր նախաձեռնության հետևում չկա»,-նշեց նա: Աշոտյանն ասաց, որ «Ելք»-ի ներկայացուցիչներս այս դահլիճում փորձեցին տնտեսական […]

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի