28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սամվել Բաբայանի գործով վճիռ կկայացվի

Վաղը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը` նոյեմբերի 28-ին  կհայտարարվի Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատավճիռը։ Այսօր` նոյեմբերի 27-ին ավարտվեց դատաքննությունը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ  անօրինական ճանապարհով Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի  զինահրթիռային համակարգ տեղափոխելու, ինչպես նաեւ  փողերի լվացման մեջ։  Մինչ դատավճիռը ամբաստանյալներին վերջին խոսքի հնարավարություն տրվեց։ Բաբայանը երկու դրվագով էլ ոչ մեկն իրեն մեղավոր չճանաչեց։

«Ես հանցանք չեմ կատարել, ինձ արդարացնելը իմաստ չունի»,-նշեց Սամվել Բաբայանը:

Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել լռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ