20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սամվել Բաբայանի վերջին խոսքը /տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 27-ին, շարունակվեց  Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը:

Արդեն հայտնել ենք, որ նախորդ դատական նիստին գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանին խնդրել էր հետաձգել նիստը, մինչև իր պաշտպանը ծանոթանա գործին և հանդես գա պաշտպանական ճառով:

Այսօրվա դատական նիստին ներկա չէր ամբաստանյալի պաշտպան Արթուր Ղարիբյանը: Սանասար Գաբրիելյանը հայտարարեց, որ նիստը կարող է շարունակվել:

Սանասար Գաբրիելյանը ժամանակ խնդրեց եզրափակիչ ճառին պատրաստեվելու համար: Դատավորը նկատեց, որ արդեն բավականին ժամանակ է տրամադրվել:

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը հայտնեց, որ ձայնը խզված է: Դատավորը նկատեց, որ ժամանակ չի տրամադրելու:

«Ես հանցանք չեմ կատարել, ինձ արդարացնելը իմաստ չունի: Ես մի երկու բառով կներկայացնեմ կատարվածը, եթե իմ մասնագիտությանը կամ իմ ինն տարվա ղեկավարությանը ինչ որ մարդ կասկածում է»,-նշեց Սամվել Բաբայանը:

Բաբայանը անդրադարձավ բուն թեմային, ապա նշեց, որ ինքը Արցախի հերոս է, մինչ մեղադրող դատախազը  դրան չի անդրադառնում:

«Ամաչեք, որ չգիտեք Ձեր պատմությունը»-,ասաց Բաբայանը:

Նա ընդգծեց, որ ինքը կապ չունի ոչ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգի տեղափոխման և ոչ էլ «փողերի լվացման» հետ:

«Փողի մասով, նորից եմ կրկնում՝ ես կրիմինալ մասով քայլ չեմ արել։ Գումարը օրենքով ուղարկել են, ես ասել եմ ՝ ումից եմ գումարը ստացել, ով է ուղարկել առաջին րոպեից, որեւէ բան չեմ թաքցրել։ Երկրորդը՝ ուզում եմ ուշադրություն դարձնեք, որ փողի  հարցով գործը հարուցվել է 2016–ի սեպտեմբերին, ինձ հարցաքննել են 2017–ի ապրիլի 18–ին։  Ութ  ամիս ես Հայաստանից չեմ փախել, առաջին րոպեից ասել են, որ դա Սամվել Բաբայանի փողն է  ու    մեկը ինձ չի հարցրել՝ որտեղից է, ինչ է, կամ տիրոջը կանչեին մի բան խոսեին։ Երբ որ հասկացել են հրթիռի դիրքերը թույլ են, էս մեկը քաշել բերել պոչից կապել են։ Սա ձեր խնդիրն է։ Շատ լավ գիտեմ՝ պատվերը որտեղից է գալիս, ականջներն էլ գիտեմ՝ որտեղից է։ Ասում եմ՝ օրենքը կարելի է թեթեւ շրջանցել, բայց չի կարելի թքել վրան, թքել պետության վրա, եթե ուզում եք պետություն դառնաք։ Բաբայանը մի տարի ավել, մի տարի պակաս նստի, դուք դրանով հարց չեք լուծելու»,–եզրափակեց Սամվել Բաբայանը,-եզրափակեց Սամվել Բաբայանը:

Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել լռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրություն:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ