28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 27, 2017

Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի նախագահությունը

Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություն ու կառավարություն միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների համաժողովի նախագահությունը։ Համաժողովի ավարտին տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի նախագահությունը։ Ելույթ ունենալով նախագահության փոխանցման […]

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալը պնդեց, որ քննիչն ուղղորդել է իրեն

2017 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով հետազոտվեցին գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաները և հարցաքննվեցին ամբաստանյալները: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին […]

Շարմազանովը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կհանդիպի ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆեւի հետ, կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված արարողությանը:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ […]

Ռուսաստանի հերթական պրոյեկտն է, որ մնացել է զուտ թղթի վրա. «Ելք»

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները: Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ սա նպատակ ունի ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթաց սկսել: Նա նշեց, որ տարբեր տվյալներով արձանագրվում է, որ հետընթաց […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ով է «Միսս Տիեզերք 2017» մրցույթի տիտղոսակիր գեղեցկուհին /ֆոտո/

Նախօրեին երեկոյան Լաս-Վեգասում տեղի է ունեցել «Միսս Տիեզերք 2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթել է ՀԱՀ ներկայացուցիչ Դեմի Լի- Նել- Փիթերսը։ Մրցույթին մասնակցում էին գեղեցկուհիներ 89 երկրներից։ Երկրորդ ու երրորդ տեղերում են  Ճամայկայի ու Կոլումբիայի ներկայացուցիչները։ 22-ամյա Նել Փիթերսն ուսումնասիրել է վարչարարություն ՀԱՀ Հյուսիս-Արեւմտյան համալսարանում։ Նա մասնակցում է Unbreakable կոչվող հաղորդմանը, որը կանանց ինքնապաշտպանության տեխնիկա է սովորեցնում։ […]

«Հաստատ հաճույքից չեն խեղդվում»

Ինչպես հայտնել ենք,   նոյեմբերի 24-ին  Բրյուսելում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:  Անդրադառնալով այս համաձայնագրին՝ նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը Henaran.am-ի  հետ զրույցում նշեց՝  անժխտելի է, որ այս համաձայնագիրն ունի երկկողմ հետաքրքրություն. այս փաստաթղթով հետաքրքրված է ոչ միայն Հայաստանը, այլև ԵՄ-ն։ Պատգամավորը նշեց՝ այս համաձայնագիրը ՀՀ-ի առաջ նոր դռներ կբացի […]

Ինչ է մտածել Եվրամիությունը

«Անհնար է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չհետաքրքրվի Հայաստանում կատարվող ու Հայաստանի հետ կապված իրադարձություններով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ընտրական և քղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, թե ոչ մի անգամ ոչ մի բացասական արձագանք չի եղել ՌԴ կողմից ՀՀ-ի ԵՄ-ի հետ ստորագրված պայմանագրի առնչությամբ: Նույնը նա համարում է նաև վարչապետի հարցում: «Գուցե և […]

Վերահաստատվում է մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին․ արտգործնախարար

Նոյեմբերի 25-ին Փարիզում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նարխարարների 34-րդ համաժողովը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունն արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ։ Ֆրանոկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովին ներկա են կազմակերպության անդամ, ասոցացված անդամ և դիտորդ 84 երկրների և կառավարությունների բարձրաստիճան պատվիրակություններ, ՖՄԿ գործընկեր կառույցների ղեկավարներ։ Նախորդ նախարարական համաժողովից հետո ընկած ժամանակահտավածում կատարված աշխատանքների մասին հաշվետվություններով հանդես եկան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի