Ով է «Միսս Տիեզերք 2017» մրցույթի տիտղոսակիր գեղեցկուհին /ֆոտո/
Նախօրեին երեկոյան Լաս-Վեգասում տեղի է ունեցել «Միսս Տիեզերք 2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթել է ՀԱՀ ներկայացուցիչ Դեմի Լի- Նել- Փիթերսը։
Մրցույթին մասնակցում էին գեղեցկուհիներ 89 երկրներից։ Երկրորդ ու երրորդ տեղերում են Ճամայկայի ու Կոլումբիայի ներկայացուցիչները։
22-ամյա Նել Փիթերսն ուսումնասիրել է վարչարարություն ՀԱՀ Հյուսիս-Արեւմտյան համալսարանում։ Նա մասնակցում է Unbreakable կոչվող հաղորդմանը, որը կանանց ինքնապաշտպանության տեխնիկա է սովորեցնում։
Նախորդ տարվա հաղթողը Ֆրանսիայի ներկայացուցիչ 24-ամյա Իրիս Միտտենարն էր։