Կապահովվի քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը

Կառավարությունը որոշել է ծրագրային վերաբաշխումների միջոցով ծրագրերի ընդհանուր միջոցները վերաբաշխել առավել հրատապ համարվող ծրագրերի գծով առկա պահանջարկի փոխհատուցմանը՝ ՀՀ քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով: Պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացված գնահատումների և փաստացի 10 ամիսների կատարողականների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ որոշ ծրագրերի գծով […]