11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Գողերն իրենց «սխոդկաները» Հայաստանում են անում. Պուտինն արգելել է ՌԴ-ում

Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Մալխասյանի համար տարբերություն չկա, թե ով կլինի վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո, եթե նա լինելու է այս իշխանության ներկայացուցիչը: «Կրիմինալն այնքան է մտել բիզնեսի, քաղաքականության մեջ, որ այստեղ ոչինչ չի փոխվում ռակիրովկա անելու: Կրիմինալը հասկացել է, որ Հայաստանում կարճ ժամանակահատվածում կարելի է կտրուկ հարստանալ ու մնալ անպատիժ, իսկ դրան գարանտ են իշխանությունները»,-Henaran.am-ի հետ նման տեսակետ հայտնեց նա:

Ըստ նրա՝ պետք է այդ փոփոխությունն էլ համակարգային լինի: Վարդան Մալխասյանը հայտարարեց, որ Հայաստանում այնքան արտոնություն են տրված «գողերին», որ նրանք  իրենց համագումարներն այստեղ են անում: ««Սխոդկա» են ասում իրենց լեզվով, կազմակերպում են Հայաստանում: Ռուսաստանում չեն կարողանում անել, որովհետև այնտեղ արգելել է Պուտինը: Վրաստանում էլ չեն կարողանում: Իսկ այստեղ նրանց թույլ են տալիս»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ