Վարչապետի մոտ քննարկվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Զեկուցվել է, որ ներկայումս իրականացվում են Շիրազի, Հակոբյան և Աբովյան փողոցների վերականգման նախագծային աշխատանքները, որոնց ավարտից հետո կմեկնարկեն ենթակառուցվածքների շինաշխատանքները: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ արդեն գալիք տարվա գարնանից քաղաքում կմեկնարկեն նաև Վերակառուցման և զարգացման […]