Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը պսակադրվել են /ֆոտո, տեսանյութ/

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը պսակադրվել են: Եկեղեցում արարողությանը մասնակցել են նրանց երեխաները՝ Գարին եւ Ելիզավետան: Այդ մասին Ինստագրամի իր էջում տեղեկացրել է Գալկինը։ «Մեզ մոտ անչափ ուրախալի, պայծառ իրադարձություն է: Մենք ամուսնացանք»։ Պուգաչովան պսակադրության արարողությանը եղել է վարդագույն զգեստով եւ քողով։ Փոքրիկները ուշադիր հետեւել են,, թե ինչպես են պսակադրվում իրենց ծնողները։