18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Միայն այդ ժամանակ կարող ենք խոսել Վանաձորում նոր ընտրությունների մասին

«Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ է, այն չի վերաբերում քաղաքապետարանի կամ ավագանու նիստերին, հակասահմանադրական որևէ բան չկա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, Լոռու մարզը ներկայացնող պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Վանաձորի ավագանիում ստեղծված իրավիճակից: 

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ առանց մեծամասնության քաղաքապետն իրավունք չունի ավագանու նիստեր անցկացնել, և այս դեպքում Վանաձորի ավագանու գումարած նիստերը հակասահմանադրական են:

Վ. Բաղդասարյանը շեշտեց, որ քաղաքապետարանն ու ավագանին շարժվել են ՏԻՄ օրենքով, և հակասությունն էլ այդ օրենքի վերաբերյալ է: «Մինչև մարտի 31-ը ժամանակ է տրված, և եթե ավագանին չկարողանա այդ ժամանակ արդեն համապատասխան օրենքով նիստ գումարել, այդ ժամանակ պետք է հետևություններ անել, և միայն այդ ժամանակ կարող ենք խոսել նոր ընտրությունների մասին»,-հավելեց նա: 

Նկատենք, որ ավագանու նիստերը մինչ այժմ կայացել են ավագանու միայն ՀՀԿ-ական ու «Դաշնակցական»  անդամների մասնակցությամբ, իսկ մեծամասնություն կազմող «Լուսավոր Հայաստանի», «Բարգավաճ Հայաստանի» ու «Հայկական վերածնունդի» անդամները չեն ներկայացել նիստերին: Նրանք շարունակում են իրենց բոյկոտը՝ համարելով, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ընտրված քաղաքապետ չէ:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ