28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 10, 2017

Կառավարությունում քննարկվել է գազալցակայանների գործունեության օրենսդրական փոփոխությունների փաթեթը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գազալցակայանների և գազաբալոնների շահագործման գործում առկա խնդիրների լուծման վերաբերյալ օրենսդրական մի շարք փոփոխություններ նախատեսող փաթեթն ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգը: Զեկուցվել է, որ վերը նշված փաթեթով առաջարկվում է ՀՀ-ում լիցենզավորել սեղմած բնական, հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալանների տեղադրումը […]

Վարչապետն աշխատանքից ազատել է ֆիզարձակուրդում գտնվող Սուսաննա Տոնոյանին

Հայաստանի կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության արդեն նախկին պետ Սուսաննա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ. ուզում եմ տեղեկացնել որ ես այլև կառավարությունում չեմ աշխատում։ Պարզվում է` ֆիզարձակուրդ գտնվելու ընթացքում իմ զբաղեցրած պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ` կա հաղթող անձ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ համագործակցության, իմ կողքին լինելու և […]

Ինչ է հոգեհանգիստը

Մեռածները ողջ են, քանի կան ողջեր, որպեսզի նրանց մասին հիշեն: Այսպես է կոչվում ի Քրիստոս ննջած, այսինքն՝ քրիստոնեական հավատով ապրած և մահացած հոգիների համար կատարվող աղոթքի կարգը, որ սահմանված է սուրբ հայրերի կողմից: Ննջեցյալները չեն մոռացվում հավատացյալների աղոթքներում և խնդրվածքներում, որովհետև նրանց հոգիները կենդանի են ու շարունակում են Եկեղեցու անդամները մնալ երկնքում: Նրանց հիշատակը պահելը […]

«Ռեկտորի ճոխ-ճոխ աշխատասենյակները, մի քանի գործավար-քարտուղարուհիները թանկ են նստում»

«Տեղ կա կրճատելու, սարսափելի չէ, կարելի է տեսնել՝ որտեղ կարելի է ավելի կրճատել, ու այդ կրճատումներն ուղղել ավելի օպտիմալ կառավարման ու այլ ոլորտների»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ խոսելով կրթության ոլորտի կրճատումներից:  Պարոն Մակարյանի խոսքով, կրթության բնագավառում բարեփոխումներն ավելի շատ տեղի են ունենում դոնորների միջոցներով, այլ ոչ թե բյուջեի: Այսինքն` ըստ […]

Հույս ունեմ, որ այս անգամ ՍԴ-ն զերծ կմնա քաղաքական որոշումից. Մանե Թանդիլյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հույս ունի, որ  այս անգամ Սահմանադրական դատարանը զերծ կմնա քաղաքական որոշում կայացնելուց եւ կկայացնի իրավական որոշում: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում: Նշենք, որ ՍԴ-ն քննարկում է Վանաձորի ավագանու նիստերի անցկացման վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած հայտը: Նա նշեց, որ ավագանու նիստը Վանաձորում ընթանում է ոչ մեծամասնության […]

Երիտասարդական տոների մեկնարկը տրվեց Արցախում

«Մշակութային օրեր Արցախում» ծրագրով մեկնարկեցին երիտասարդական տոներին նվիրված միջոցառումները: Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողական խորհրդի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին  արցախցի ուսանողներին և զինծառայողներին իր «Ընտանիքս ճամպրուկում» մոնո ներկայացմամբ Ստեփանակերտում հյուրընկալվեց ՀՀ  վաստակավոր […]

«Կարողա «արտիլերյա» աշխատի Բաղրամյան 26-ի վրա».ինչի էր պատրաստվում Սեֆիլյանը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 10-ին շարունակվում է  «Սեֆիլյանի և մյուսների» գորրծով դատական նիստը: Մեղադրողները  հրապարակում են   «Հիմնադիր խորհրդարանի» համախոհների և գործով ամբաստանյալների գաղտնալսումների արձանագրությունները: Հնչեցի Սմբատ Գալոյանի և Հովհաննես Պետրոսյանի խոսակցության գաղտնալսման արձանագրությունը: «Քաղաքապետարան են վերցնում, բանկ են վերցնում, ես մեր տասովեկ են կանեմ, էս գործի մեջի մարդիկ իրար […]

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 11:25 / 10.11.2017 Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 11-ին հնարավոր է անձրև, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Այդ խնդրի տերը ղարաբաղցին է, խնդիրն ուրիշ տեր չունի»

«Արցախի ճանաչման հարցը մեր ամենագլխավոր նպատակն է: Ինչպե՞ս հասնել դրան: Դրան հասնելու ամենալավ ճանապարհը կլիներ այն, որ բոլոր երկրները ճանաչեին Արցախը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Սակայն ստեղծված բանակցային ձևաչափն այդ գործընթացը դեռ չի հասունացրել: Ի՞նչ անել այս պահին. միջազգայնացնել Արցախն ըստ ճյուղերի, ինստիտուտների, Արցախը ներառել տարաբնույթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի