31 Մայիսի, Saturday, 2025
KFC

Հույս ունեմ, որ այս անգամ ՍԴ-ն զերծ կմնա քաղաքական որոշումից. Մանե Թանդիլյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հույս ունի, որ  այս անգամ Սահմանադրական դատարանը զերծ կմնա քաղաքական որոշում կայացնելուց եւ կկայացնի իրավական որոշում: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում: Նշենք, որ ՍԴ-ն քննարկում է Վանաձորի ավագանու նիստերի անցկացման վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած հայտը:

Նա նշեց, որ ավագանու նիստը Վանաձորում ընթանում է ոչ մեծամասնության մասնակցությամբ: «Իսկ ճիշտ իրավական որոշումը հնարավորություն կտա  մեր  ժողովրդին, պետությանը զարգանալու»:

Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ  եթե ՍԴ-ն իրավական որոշում կայացնի, կչեղարկվեն Վանաձորի ավագանու մինչ օրս կայացրած որոշումները. «Դրանից հետո միայն պետք է հասկանալ՝ Մամիկոն Ասլանյանն ուն՞ մեծամասնություն, իսկ նա չունի մեծամասնություն, հետևաբար հնարավոր է այնպիսի լուծում, որ գնանք  ՏԻՄ նոր ընտրությունների»: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ