28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Այդ խնդրի տերը ղարաբաղցին է, խնդիրն ուրիշ տեր չունի»

«Արցախի ճանաչման հարցը մեր ամենագլխավոր նպատակն է: Ինչպե՞ս հասնել դրան: Դրան հասնելու ամենալավ ճանապարհը կլիներ այն, որ բոլոր երկրները ճանաչեին Արցախը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Սակայն ստեղծված բանակցային ձևաչափն այդ գործընթացը դեռ չի հասունացրել: Ի՞նչ անել այս պահին. միջազգայնացնել Արցախն ըստ ճյուղերի, ինստիտուտների, Արցախը ներառել տարաբնույթ միջազգային պետական-կառավարական կազմակերպությունների և ծրագրերի մեջ: Միջազգայնացնելով Արցախը՝ մենք հեշտացնում ենք նրա հետագա ճանաչումը: Մենք պետք է կարողանանք սեկտորալության միջոցով Արցախը ներառել համաշխարհային նախագծերի ու գործընթացների մեջ»,- շարունակեց նա:

Աշոտյանն ընդգծեց, որ ցավոք սրտի, Արցախյան խնդիրը միջազգային քաղաքականության մեջ ունիկալ խնդիր չի դիտվում: «Շատերը փորձում են սանրել այն նույն ձևով: Մեզ համար շատ կարևոր է ցույց տալ, որ Արցախի խնդիրը նման չէ որևէ այլ խնդրի: Այն աշխարհաքաղաքական կամ կրոնական խնդիր չէ: Այդ խնդրի տերը ղարաբաղցին է, խնդիրն ուրիշ տեր չունի»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ