19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

«Ռեկտորի ճոխ-ճոխ աշխատասենյակները, մի քանի գործավար-քարտուղարուհիները թանկ են նստում»

«Տեղ կա կրճատելու, սարսափելի չէ, կարելի է տեսնել՝ որտեղ կարելի է ավելի կրճատել, ու այդ կրճատումներն ուղղել ավելի օպտիմալ կառավարման ու այլ ոլորտների»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ խոսելով կրթության ոլորտի կրճատումներից:  Պարոն Մակարյանի խոսքով, կրթության բնագավառում բարեփոխումներն ավելի շատ տեղի են ունենում դոնորների միջոցներով, այլ ոչ թե բյուջեի: Այսինքն` ըստ տնտեսագետի, այն ծախսերը, որոնք կառավարությունը խնայելու է, ավելի շատ վարչական են: 

«Բուհերում ռեկտորի ճոխ-ճոխ աշխատասենյակները, մի քանի գործավար-քարտուղարուհիները, օգնականներն ու այլ հաստիքներ թանկ են նստում ծնողների վրա եւ ուսման վարձի մեջ այդ գումարներն էլ են ներառվում: Հաճախ ընտանիքները ինչո՞ւ են սխալ մասնագիտություն ընտրում իրենց երեխաների համար, գումար չունի, որ երեխային տա իր ուզած ֆակուլտետում սովորելու, եւ տալիս է այն ֆակուլտետը, որը որ էժան է»: 

Գագիկ Մակարյանը նաև հայտնեց՝ հաշվարկել է ու պարզել, որ այսօր եղած 93 հազար ուսանողից 200 միլիոն դոլար է մտնում կրթական ոլորտ, բայց այդ մասնագիտությունների 80 տոկոսն աշխատաշուկային պետք չեն: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ