«Կարողա «արտիլերյա» աշխատի Բաղրամյան 26-ի վրա».ինչի էր պատրաստվում Սեֆիլյանը
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 10-ին շարունակվում է «Սեֆիլյանի և մյուսների» գորրծով դատական նիստը:
Մեղադրողները հրապարակում են «Հիմնադիր խորհրդարանի» համախոհների և գործով ամբաստանյալների գաղտնալսումների արձանագրությունները:
Հնչեցի Սմբատ Գալոյանի և Հովհաննես Պետրոսյանի խոսակցության գաղտնալսման արձանագրությունը:
«Քաղաքապետարան են վերցնում, բանկ են վերցնում, ես մեր տասովեկ են կանեմ, էս գործի մեջի մարդիկ իրար չեն ճանաչում, բայց գլուխը Ժիրոն է»,-ասում է Հովհաննես Պետրոսյանը:
Գործով ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը Սմբատ Գալոյանին իրազեկում է, թե ինչ է սպասվում. «Էսի մեծ կռիվ ա լինելու, կարողա արտիլերյա աշխատի Բաղրամյան քսանվեցի վրա: Եթե պրոբլեմ լինի գոնե ես տուժեմ, երեխես չտուժի: Ժիրոն մենակ չի, բայց ովա հետը չգիտեմ, դրսից փողը տվել են ու ասել են, որ գործը անի»,-հայտնում է Հովհաննեսը:
Մի քանի օր տարբերությամբ խոսակցության մեջ լսվում է.«Տելեստուդիան ինձ ա դավերյա արած ու ես գնացել եմ էնտեղ ռազվեդկի: Կարողա Ուկրաինայի օրը ընկնենք ու թուրքը գա երեխեքին տրորի: Կարող ա Կառավարություն վերցնեն ու առաջին պայմանը լինում է, որ զոհեր չլինեն: Իշխանությունը իրան խելոք չպահի պետք ա «սիկտիր» անենք ու թազեն դնենք: Բանակը մեզ ա միանալու: Խոսակցություն կա, որ լիքը երկրապահներ կարող են միանալ:Նեսոն ու Գալուստը մեր հետ են: Մարդիկ Գալուստին չեն վստահում, ասում են՝մեզ փուռնա տալու, բայց Նեսոն զադնի գնացող չի:Վիշկեն պետք ա վեկալվի, որ ինչ ուզենք ցույց տանք ժողովրդին մեզնով անենք»,-լսվում է խոսակցության մեջ:
Դատարանը շարունակում է հրապարակեց գործին առնչվող գաղտնալսումների արձանագրությունները:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:
Այս գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին ու Գալուստ Գրիգորյանին: