28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչ է հոգեհանգիստը

Մեռածները ողջ են, քանի կան ողջեր, որպեսզի նրանց մասին հիշեն: Այսպես է կոչվում ի Քրիստոս ննջած, այսինքն՝ քրիստոնեական հավատով ապրած և մահացած հոգիների համար կատարվող աղոթքի կարգը, որ սահմանված է սուրբ հայրերի կողմից:

Ննջեցյալները չեն մոռացվում հավատացյալների աղոթքներում և խնդրվածքներում, որովհետև նրանց հոգիները կենդանի են ու շարունակում են Եկեղեցու անդամները մնալ երկնքում: Նրանց հիշատակը պահելը ոչ թե արտաքին հարգանքի տուրք է, ինչպես այդ արվում է աշխարհում, այլ՝ նրանց հետ անտեսանելի, սակայն իրական հաղորդակցության վկայություն:

Հոգեհանգստյան աղոթքների միջոցով ննջեցյալ մերձավորի հոգու փրկության համար խնդրելով՝ քրիստոնյան արտահայտում է իր սերը նրա հանդեպ, ինչպես նաև ամրապնդում իր հավատը հանդերձյալ կյանքի նկատմամբ: Հոգեհանգստի արարողությունը սովորաբար կատարվում է պատարագից հետո, սակայն անկախ է նրանից և կարող է կատարվել նաև այլ ժամանակ:
Հայ եկեղեցին հաճախ հիշատակում ննջեցյալներին և հոգեհանգիստ կատարում ննջեցյալների համար։

Մի՞թե ննջեցյալների համար դա կարևոր է։ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի, որովհետև բոլորը նրա համար կենդանի են.Ղուկաս 20:38 և «սեր ոչ երբեք անկանի» Ա Կորնթ. 13:8։ Հետևաբար ննջեցյալները երբեք բաժանված չեն ապրողներից և մեզ՝ ապրողներիս համար պարտականություն է հիշել նրանց։ Սա խորհրդանշում է զինվորյալ և հաղթական եկեղեցու հաղորդակցությունը։

Հին Կտակարանում կան դրվագներ, ուր հստակ պատվիրվում է ննջեցյալների համար աղոթել /Հռութ 2,20, Բ Մնաց. 6:42, Երեմիա 16:7, 2 Մակ. 12:39 և46, և այդ սկզբունքն էլ անցավ Առաքելական ժամանակներին ու ավանդվեց Եկեղեցուն։ Մեր Պատարագում հիշատակությունների շարքում պատարագիչ քահանան միշտ հիշում է ննջեցյալներին և դիմում Աստծուն՝ խնդրելով
«եղիցի հիշատակ ի սուրբ պատարագ աղաչեմք»։

Եկեղեցու ժամակարգությունը, նախնական եկեղեցու սովորույթը, եկեղեցու հայրերի գրությունները, բոլորն էլ վկայում են այն հավատքի մասին, որ աղոթքով, բարեգործություններով, Ս. Պատարագով, հոգեհանգստով, մատաղներով, որոնք կատարվում են ննջեցյալների համար, օժանդակություն և հանգիստ են շնորհում նրանց, որոնք ննջել են հավատով ու ներելի մեղքերով։

Այսինքն ննջեցյալները իրենց մեղքի կապանքներից ազատվում են ոչ թե իրենց ճիգերով, և ոչ էլ իրենց արժանիքի շնորհիվ, այլ եկեղեցու օժանդակությամբ։ Քանի դեռ երկրի վրա ենք և հնարավորություն ունենք ապաշխարելու, մեղքից արձակում գտնելու, բայց հեռանալով այս կյանքից, հանդերձյալում նման հնարավորություններ այլևս չկան, ուրեմն մնում է միայն Եկեղեցու
բարեխոսությունն ու հոգեհանգիստը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ