28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վարչապետն աշխատանքից ազատել է ֆիզարձակուրդում գտնվող Սուսաննա Տոնոյանին

Հայաստանի կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության արդեն նախկին պետ Սուսաննա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ. ուզում եմ տեղեկացնել որ ես այլև կառավարությունում չեմ աշխատում։ Պարզվում է` ֆիզարձակուրդ գտնվելու ընթացքում իմ զբաղեցրած պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ` կա հաղթող անձ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ համագործակցության, իմ կողքին լինելու և ինձ հասկանալու համար։ Շնորհակալ եմ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այս աշխատանքն ինձ առաջարկելու և վստահելու համար։ Ներկայումս զբաղված եմ աշխարհի ամենահաճելի և ամենակարևոր աշխատանքով` մեծացնում եմ իմ ապագա զինվորներին։ Զույգ ձագերս իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն են»։

Նա այս պաշտոնն զբաղեցնում էր 2012 թվականի հուլիսից: 

Կառավարության կայքէջում ասվում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ս․թ․ նոյեմբերի 9-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի N 436-Ն որոշմամբ սահմանված կարգի 18-րդ կետի «ա» ենթակետը՝ Սուսաննա Ազատի Տոնոյանի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2012 թվա-կանի հուլիսի 4-ին կնքված N 41 ժամկետային աշխատանքային պայմանագիրը 2017 թվականի նոյեմբերի 9-ից համարել լուծված»։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ