28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը կմեկնի Մոնտենեգրո

Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Ղալեչյանը բուհի լավագույն ուսանողն է: Նոյեմբերի 10-ին երիտասարդական տոների շրջանակներում Մանկավարժականում արդեն 8-րդ անգամ անցկացվեց «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Տեղեկացնենք, որ այս տարի նշվում է նաև Մանկավարժական համալսարանի 95-ամյակը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, դասախոսներ, ուսանողներ։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու բուհի ուսանողական խորհուրդը:

Բուհի տասը ֆակուլտետներից նախապես ընտրվել էին լավագույն ուսանողները, որոնք պարգևատրվեցին տոնական ցերեկույթի ընթացքում: Իսկ Մանկավարժական համալսարանի 2017 թվականի լավագույն ուսանողը կմեկնի  Մոնտենեգրո:

ՀԵՀ հոգաբարձոյների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, շնորհավորելով ուսանողներին ուսանողության համաշխարհային օրվա առիթով, նշեց. «Երիտասարդությունից պահանջը եղել և մնում է նույնը՝ թարմություն, նոր գաղափարներ, նոր դեմքեր, և այդ ամենը խարսխված հայրենասիրությամբ ու պետականաշինությամբ: Ամեն տեղ էլ լավագույններ լինում են. լավագույններ պետք է լինեն նաև ուսանողության մեջ: Այդ մարդիկ նրանք են, որոնք մի փոքր ավելի շատ ջանք են թափում, մի քիչ ավելի նպատակասլաց են, և արդյունքները շոշափելի են՝ այսօր լավագույնն են բուհում, վաղը լավագույնը կլինեն աշխատավայրում և, այդպես շարունակ, մինչև մեր հանրապետությունը կներկայացնեն տարբեր հարթակներում»: Բուհի լավագույն ուսանող Լիլիթ Ղալեչյանն էլ շնորհակալություն հայտնեց անաչառ վերաբերմունքի համար և նաև այն մարդկանց, որոնք աջակցել են իրեն: 

Տոնական ցերեկույթն ուղեկցվեց հայկական էստրադայի ներկայացուցիչների ելույթներով: Սոֆի Մխեյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սևակ Խանաղյանը, Սոնա Շահգելդյանն իրենց կատարումներով շնորհավորեցին երիտասարդներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ