20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստանի հերթական պրոյեկտն է, որ մնացել է զուտ թղթի վրա. «Ելք»

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները:

Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ սա նպատակ ունի ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթաց սկսել:

Նա նշեց, որ տարբեր տվյալներով արձանագրվում է, որ հետընթաց է եղել սոցիալ-տնտեսական մի քանի ոլորտներում, անվտանգության առումով էլ առաջընթաց չի ապահովվել, ներդրումների հոսքերը 167.4 միլիարդ դրամ են կազմել 2014 թ-ին, իսկ նախորդ տարի 81 միլիարդ դրամի են հասել,  նոր թանկացումներ են լինելու արդեն 2018 թվականին: 

Ըստ Մարուքյանի՝ ՀՀ-ն պետք է ինտերգրվի Եվրոպական միության տնտեսության՝ նման կերպ նաև անվտանգության խնդիր լուծելով: «Մենք չենք կարող անընդհատ վարկով զենքեր գնել»,-նշեց նա:

Պատգամավորը հավելեց, որ Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին գերժամանակակից հզոր զինատեսակներով, Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման դեպքերն ավելացել են՝ ԵԱՏՄ-ի անդամակցությունից սկսած:

«ՀՀ-ը պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական հետագիծ: ԵԱՏՄ համաձայնագիրը թույլ չի տալիս, որ ՀՀ-ն երկկողմ ազատ առևտրի պայմանագրեր կնքի այլ երկրների հետ:

Սա Ռուսաստանի հերթական պրոյեկտն է, որ մնացել է զուտ թղթի վրա»,-ասաց նա՝ հիշեցնելով նաև, որ ՀՀ քաղաքացիները մասսայական դեպորտացվում են ՌԴ-ից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ