28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ-ն կատաղած զարգանում է, բայց մարդիկ թռած գնում են` ավտոբուսով, ոտքով…

«Ասում են ԵԱՏՄ-ն էլ է մեղավոր, բայց մենք ունենք պրոբլեմներ և եկեք, դրանք լուծենք: Այո, ԵԱՏՄ-ն մեղավոր չէ, որ դուք 10 000 դրամ եք բաժանում գյուղերում ու քաղաքներում և գալիս եք, այստեղ նստում եք, այո, ԵԱՏՄ-ն մեղավոր չի, որ ՀՀ-ում մոնոպոլիա է, որը չի վերանում: Էլի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որ ԵԱՏՄ-ն չէ մեղավոր, որ ՍԴ որոշումները չեք կատարում: Այնքան լուսավոր, պրոգրեսիվ էիք ներկայացնում ՀՀ-ի ներկայիս վիճակը և’ փորձագետները, և’ պատգամավորները, եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչո՞ւ ենք այսքան վատ, ինչո՞ւ են մարդիկ ավտոբուսով, ինքնաթիռով, ոտքով արտագաղթում»,-այսօր խորհրդարանում «Ելքի» նախաձեռնությամբ քննարկվող ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրային լսումների երզափակիչ ելույթում ասաց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը շարունակեց. «ՀՀ-ն կատաղած զարգանում է, բայց մարդիկ թռած գնում են»: Ըստ Մարուքյանի` ՀՀԿ-ի վարած քաղաքականության հետևանքով է, որ երկիրը հասցվել է այնպիսի վիճակի, որ կասկածում են, թե նախաստորագրված պայմանագիրը կարող է չստորագրվի: 

Մարուքյանը նաև հայտարարեց, թե ամենահակառուսական կուսակցությունը ՀՀԿ-ն է: «Այս մարդիկ են, որ մեր դարավոր բարեկամ երկրին ներկայացնում են որպես բոբո: Զարմանում եմ՝ ինչի եք այդքան ռազմավարական գործընկերոջը վատ ներկայացնում, ձեր իշխանությունների շնորհիվ է, որ հակառուսական տրամադրությունները մեր երկրում աճել են»,-ասաց նա: Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց, թե ով է շանտաժի լեզվով խոսում, որ երբ դուրս գաք ԵԱՏՄ-ից, Ադրբեջանը կհարձակվի: Պատգամավորը նշեց, թե 15-20 տարում ՀՀ-ն փոխարենը զարգանա, մտել է ռազմական մրցակցության մեջ Ադրբեջանի հետ, բայց կրկին չունի առավելություն: «Ադրբեջանի աչքերը չի ուռել՝ ԵԱՏՄ մտնի, Ադրբեջանը ԵԱՏՄ բոլոր երկրների հետ, բացի Հայաստանից, ունի ազատ առևտրի պայմանագրեր և իրեն չի սահմանափակի մտնելով այդ միություն, նա իր առևտուրն ազատ անում է»,-ասաց նա:

Պատգամավորն անդրադաձավ Նաիրա Զոհրաբյանի այն դիտարկմանը, թե դուռ շրխկացնելը հեշտ ճանապարհ է. «Մենք դուռը չենք շրխկացնում, ոնց բաց կա, այդպես էլ, ասում ենք, թողնենք, բայց սահմանափակված չլինենք ԵԱՏՄ-ի համաձայնագրով»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ