28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիայում հայկական եկեղեցական միության վրա հարձակման գործով ձերբակալված կա

Թուրքիայի Մալաթիա քաղաքում հայկական կազմակերպության վրա հարձակման գործով մեկ հոգի բերման է ենթարկվել:

Նոյեմբերի 25-ին Թուրքիայում անհայտ անձիք քարերով հարձակվել էին «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա: Բարեբախտաբար հարձակման պահին շենքում մարդ չի եղել, կոտրվել էին միայն շենքի ապակիները:

Ինչպես հայտնում է թուրքական «Gazetekarınca»-ն դեպքի առնչությամբ տարվող հետաքննության շրջանակներում ոստիկանությունն ուսումնասիրել է դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները  և նախօրեին ձերբակալել ոմն Օ. Գ.-ի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Մալաթիայում անհայտ անձիք գիշերով ներկով տարբերակիչ նշումներ էին արել ալևիների տների պատերին:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ