28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Մենք պարտավոր ենք միասնաբար պայքարել եւ՛ թուրքական ժխտողականության, եւ՛ ֆաշիզմի հերոսացման փորձերի դեմ»,-Էդուարդ Շարմազանովը՝ Սերգեյ Անտուֆեւին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 27-ին Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆեւի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է պարոն Անտուֆեւին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ժամանակահատվածում եւս ԱՊՀ ՄԽՎ-ն կշարունակի իր արդյունավետ աշխատանքը:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ԱՊՀ-ի եւ նրա խորհրդարանական բաղկացուցչի դերն ու հավելել, որ ՀՀ ԱԺ պատվիրակներն ակտիվ են թե՛ վեհաժողովի աշխատանքներում եւ թե՛ հանձնաժողովներում: Նշելով, որ այս տարի լրացել է ԱՊՀ ՄԽՎ-ի կազմավորման 25-ամյակը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ միջխորհրդարանական վեհաժողովը մեծ դեր է ունեցել նաեւ տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում: Այս համատեքստում նա կարծիք է հայտնել, որ ԱՊՀ ՄԽՎ-ն՝ որպես միջազգային կազմակերպություն, պետք է հստակ հանդես գա հակամարտությունների խաղաղ կարգավորման դիրքերից:

Նշելով, որ հաջորդ տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանականների կողմից Հայոց ցեղասպանության եւ առհասարակ «ցեղասպանություն» երեւույթի դատապարտումը:

«Միայն դատապարտելով կարող ենք կանխարգելել մարդկության նկատմամբ նոր հանցագործությունների իրականացումը: Այստեղ տեղին է հիշել Հիտլերի հայտնի խոսքը՝ «Ո՞վ է, ի վերջո, այսօր հիշում հայերի բնաջնջումը»: Համոզված եմ, որ մենք պետք է դատապարտենք եւ՛ թուրքական ժխտողականությունը, եւ՛ ֆաշիզմի հերոսացման փորձերը»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը: 

24133505_1492739337428775_1448376682_n 24133544_1492739370762105_313472149_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ