28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սա մի ներքին սատանեկան մղում է, հայ ազատագրական լեգենդ. Ֆարմանյան

Ազգային ժողովում «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի վերաբերյալ հանրային լսումներին ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նկատեց, թե չէր ենթադրում, որ ԵՄ-ի հետ համաձայնագրից հետո նման թեմատիկայով լսումներ կանցկացվեն, և դա առնվազն քաղաքական տեսակետից ցանկացած հասուն քաղաքական ուժ պարտավոր էր հաշվի առնել: Ֆարմանյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն ԵՄ Արևելյան գործընկեր պետություններից միակն է, որը պահպանելով ուժային մեկ այլ կենտրոնում իր անդամակցությունը՝ կարողացել է ստորագրել ԵՄ-ի հետ համագործակցության համապարփակ համաձայնագիր: «Մյուս պետությունները, որ շատ ավելի խորը տնտեսական և քաղաքական համագործակցության պայմանագրեր ստորագրեցին, ունեն այլ ուղղությամբ որոշակի խնդիրներ: Հիմա քաղաքական իրատեսությունը ՀՀ-ից պահանջվում է գոնե այդ պայմանագրի ստորագրված ժանակահատվածում առաջնորդվել ՀՀ-ի շահերով, թույլ չտալ այն շրջանակներին, որոնք հակադրում են ԵԱՏՄ-ն-ԵՄ-ին, ՀՀ-ին ներքաշել»,-ասաց նա:

Ֆարմանյանին մտահոգում է, որ իրենք ՀՀ-ն իր անկախության պետականության 26-րդ տարում շարունակում են անել սխալները, ինչ պատմական փաստերը վտանգավոր ճանապարհով են տարել: «Նստած մեր տանը քաղաքական քարտեզը բաժանում ենք չարի ու բարու, սկսում ենք հիմանվորել՝ որն է չարը, որը՝ բարին՝ առանց հիքմում դիտարկելով՝ ինչն է բխում մեր շահերից»,-ասաց նա և պատմական էքսկուրս կատարելով արձանագրեց, որ այդ հակադրությունները հայ ժողովրդին պատմականորն երբեք լավ տեղ չեն տարել: «Սա մի ներքին սատանեկան մղում է, հայ ազատագրական լեգենդ, որը ցանկացած պետականության գլխին կանգնած սպառնալիք է: Հիմա փոխանակ սեփական շահերով առաջնորդվի, նստած աշխարհը բաժանում են երկու մասի, մեզ էլ համոզում, որ բարին այս մեկն է: Ցավով պետք է արձանագրել, որ նման հակադրությունը մեր շահերից չի բխում, և այստեղ շատ զգույշ պետք է լինել»,-ասաց նա: Ֆարմանյանն ապշած է, որ ՀՀ-ն վարում է այնպիսի քաղաքականություն, որը մի կողմից մաս է կազմում ԵԱՏՄ շուկային՝ իր հետևանքներով, մյուս կողմից էլ ստորագրում է ԵՄ-ի հետ համաձայնագիր: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ