27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 1, 2016

Բռնաբարության փորձի համար հետախուզվող տղամարդուն գտել ու բերման են ենթարկել

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 30-ին, ժամը 11.00-ին, հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 41-ամյա Մանվել Հ.-ն: Նա մայիսի 4-ից ՌԴ Վորոնեժի երկրամասի Լիսկինսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդվածի 3-րդ եւ 131 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով /բռնաբարության փորձ/:

«Պետք չէ ամեն ինչից սենսացիա սարքել»

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողները հարց ուղղեցին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին՝  Գագիկ Խաչատրյանի որդիների՝  Լոս Անջելեսում ունեցած մեծ կարողությունների վերաբերյալ. արդյո՞ք շահերի բախում չէ, որ նախարարի որդիներն այդպիսի ունեցվածք ունեն արտերկրում: Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ անկախ անձի ունեցած պաշտոնից՝  Հայաստանում ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում: «Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք […]

Ադրբեջանը չպետք է հույսեր փայփայի. Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց՝ նիստի ընթացքում քննարկել ենք ներքաղաքական, արտաքին քաղաքական, ներկուսակցական հարցեր: ‹‹Նախագահը ներկայացրեց  Քերիի  հետ ունեցած զրույցի, ինչպես նաև Շտայնմայերի հետ անցկացված հանդիպման մանրամասները: Պետք է վերահաստատենք, որղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ն ունի կոնկրետ դիրքորոշում. այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: […]

Շնորհավոր լուսավոր ծնունդդ Հերս. Սոս Ջանիբեկյանի հուզիչ գրառումը

Այսօր՝ հուլիսի 1-ին ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը  կդառնար 79 տարեկան։ Տաղանդավոր դերասանի որդին՝ հայտնի  դերասան Սոս Ջանիբեկյանը Facebook-յան իր էջում հոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել՝ գրելով. Երբ երեխա էի, մտածում էի ՆԱ կա ու միշտ կլինի։ Երբ պատանի էի մտածում էի , ես կամ քանի դեռ ՆԱ կա։ Երբ ավելի հասունացա հասկացա, որ հնարավոր է […]

Շերի ցավակցական գրառումը զայրացրել է թուրքերին

Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը Twitter-ում գրառում է կատարել Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Թուրքական «Sondakika» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հռչակավոր երգչուհին մասնավորապես գրել է. «Մենք բոլորս աղոթում ենք Թուրքիայի օդանավակայանի անմեղ զոհերի համար»: Սակայն գրառման վերջում օգտագործված «ռումբ» և «պայթյուն» սմայլիկների պատճառով երգչուհին խիստ քննադատության է արժանացել: Օգտատերերը նրան մեղադրել  են անկեղծ չլինելու մեջ՝ […]

Ինչո՞ւ է Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 28-ին որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւս 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7,5 տոկոս: Վերջին մեկ տարվա ընթացքում ԿԲ-ն արդեն 7-րդ անգամ գնաց այդ քայլին: Մինչ անցյալ տարվա օգոստոս վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվում էր 10,5 տոկոսի վրա: 2015-ի օգոստոսից սկսած ԿԲ-ն պարբերաբար իջեցնում է այն, ինչը պայմանավորված է որոշ գործոններով: Նախ՝ հիշեցնենք, […]

«Ոչ մի օր չթեքվեցիր, չկռացար և չկարողացար շրջանցել քո համոզմունքները».Հասմիկ Պապյանի ցավը

Օպերային պրիմադոննա, սոպրանո Հասմիկ Պապյանը իր ֆեյսբուքի էջում հայտնել է իր ցավը արձակագիր Հրաչյա Մաթևոսյանի մահվան առիթով և տեղադրել է արխիվային լուսանկար. «Սիրելի, սիրելի՜ հորքուրայր, տասնյակ տարիներ առաջ բարով եկար մեր ընտանիք, դարձար իմ պաշտելի հորաքրոջ ամուսինը, եղար ուղեկիցը մեր լավ ու վատ օրերի… ինձ՝ յոթ տարեկան աղջնակիս, առաջինը նվիրեցիր Բարսեղ Կանաչյանի ”Երգերի ժողովածուն” քո իմաստուն […]

Նախագահը մասնակցել է Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը: Օրվա առիթով տեղի է ունեցել նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները» գրքի շնորհանդեսը, որի հրատարակությունը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված