Հսկայական պիթոնը մտել է կնոջ ննջասենյակ /վիդեո/

Ավստրալուհին, մտնելով ննջասենյակ, այնտեղ հսկայական պիթոն է հայտնաբերել՝ 5,2 մետր երկարությամբ եւ 40 կիլոգրամ քաշով։ Օձը ննջասենյակում կոտրել է լուսամփոփն ու ինչ որ կերպ կարողացել է միացնել լույսը։ Թե ինչպես է հսկայական օձը մտել կնոջ ննջասենյակ, հայտնի չէ, սակայն փրկարարները նրան անվտանգ վայր են տեղափոխել։