«Անելիք բանկի» իրավաբանի սպանության գործը դատարանում է
«Անելիք բանկի» իրավաբան 32-ամյա Հովհաննես Աթայանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Ըստ մեղադրական եզրակացության՝ Մկրտիչ Պողոսյանը 2015թ. նոյեմբերի 24-ին Երևանի Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ, ծառայողական գործունեության կատարման հետ կապված, հրազենից մեկ կրակոց է արձակել «Անելիք բանկ»-ի իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ […]