Մոսկվայում «քաղաքավարի» հանցագործը բռնաբարել է աղջկան, ապա ուղեկցել տուն /վիդեո/
Մոսկվայում անհայտ անձը հարձակվել է 27-ամյա աղջկա վրա, բռնաբարել նրան, ապա նրան ուղեկցել է մինչեւ տուն, որպեսզի նրան չնեղացնեն։ Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, որ տղամարդը հանկարծակի հարձակվում է աղջկա վրա, նրան քարշ տվել թփերի մոտ, որտեղ էլ բռնաբարել է նրան։
Շուտով հանցագործը իր զոհի հետ կրկին հայտնվում է կադրում, ուղեկցում աղջկան մինչեւ շենքի մուտքը գրկում նրան։
Ավելի ուշ աղջիկն ասել է, որ հանցագործն իրեն հորդորել է հետագայում ավելի զգուշավոր լինել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։