03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 5, 2016

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից, որտեղ առաջին անգամ մասնակցելով դարձել էր մրցաշարի հաղթող: «Զվարթնոց» օդանավակայանում Եվրոպայի նորընծա չեմպիոններին դիմավոելու էին եկել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ: Բասկետբոլիստներին դիմավորելու և ևս մեկ անգամ շնորհավորելու էին եկել նաև մարզիկների […]

ԵԱՀԿ ԽՎ նախագահ է ընտրվել ավստրիացի Քրիստին Մուտոնենը

Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ նստաշրջանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով կառույցի նախագահ է ընտրվել ավստրիացի խորհրդարանական Քրիստին Մուտոնենը: ԵԱՀԿ լրատվական ծառայության փոխանցմամբ՝  Մուտոնենը նախկինում զբաղեցրել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի պաշտոնը: ԵԱՀԿ ԽՎ նորանշանակ նախագահը նշել է, որ ակտիվ աշխատելու է ԵԱՀԿ անդամ պետությունների կառավարությունների և ԵԱՀԿ այլ ինստիտուտների հետ` ավելի սերտ համագործակցություն ծավալելու համար: «Խորհրդարանականները […]

Պետք է ճիշտ բացատրել վարորդներին

«ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր՝ հուլիսի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նկատեց, որ  Ճանապարհային ոստիկանությունը նվազ նշանակության իրավախախտումների դրույթի կիրառումից առաջ պետք է  նախապատրաստական աշխատանքներ կատարեր, որպեսզի վարորդներն այն հնարավորինս ճիշտ հասկանային: «Մարդիկ մտածում են, որ ահա այս գիծը հատել են, կլինի նախազգուշացում: Չեն հասկանում, որ նախազգուշացում կլինի, եթե առջեւի անիվներով […]

Եթե թույլատրելիից շատ թաղանթապատված մեքենաներ կան, դրանք բացառիկ են. Արման Չիլինգարյան

Ինչպես հայտնի է, հունվարի 11-ից ՃՈ կողմից ուժի մեջ է մտել նվազ նշանակության իրավախախտումների դրույթը։ «Որոշ վարորդներ օգտվում են այս հանգամանքից, որ իրենց նկատմամբ որոշ խախտումների դեպքում տուգանք չի կիրառվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը։ Վերջինս հիշեցրեց՝  եթե թաղանթապատման դեպքում վարորդը տեղում վերացնում է թերությունը, արձանագրություն չի […]

Մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարման կապակցությամբ

Թբիլիսիում ավարտվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանը, որի ընթացքում հռչակագիր է ընդունվել, որում նաեւ Լեռնային Ղարաբաղին անդրադարձ կա, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։ Հռչակագրում ԵԱՀԿ ԽՎ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարման առնչությամբ և ողջունել է ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների քաղաքական լուծման ուղղությամբ բանակցությունների ձևաչափերի և մեխանիզմների հաստատման նպատակով ԵԱՀԿ նախագահության ակտիվ […]

Օրվա խորհուրդը պետականությանը նվիրված լինելն է.Մանվել Գրիգորյան

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Հայոց անկախ պետականությունը ձեռք է բերվել Երկրապահի շնորհիվ, երկրապահ հայ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքում, իսկ այս պայքարում հրաշալի հայորդիների արյուն է հեղվել, ողջ ազգի տքնանքն է դրված եղել […]

Հուլիսի 6- ին, ժամը 12:00- ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 6- ին, ժամը 12:00- ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկալվի «Հին Երևան» նախագծի  գլխավոր ճարտարապետ  Լևոն Վարդանյանը: ԹԵՄԱ՝ «Հին Երևան» նախագիծն իրականացնելու գործընթացն ի՞նչ փուլում է, աշխատանքներն ի՞նչ ընթացակարգում են: «Հին Երևան» նախագծին ի՞նչ ճակատագիր է սպասվում:

Հորդառատ անձրևի պատճառով Լարսի սահմանային անցակետի փորձնական բացումը հետաձգվել է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնեցին, որ գիշերը տեղացած հորդառատ  անձրևի պատճառով, ելնելով անվտանգությունից,   Լարսի սահմանային անցակետի փորձնական բացումը 4×4 թեթև մարդատար ավտոմեքենաների համար հետաձգվել  է։ Նախնական տվյալներով ավտոճանապարհը փորձնական կբացվի  հուլիսի 6-ին։ Իրավիճակի փոփոխության դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված