04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Եթե թույլատրելիից շատ թաղանթապատված մեքենաներ կան, դրանք բացառիկ են. Արման Չիլինգարյան

Ինչպես հայտնի է, հունվարի 11-ից ՃՈ կողմից ուժի մեջ է մտել նվազ նշանակության իրավախախտումների դրույթը։

«Որոշ վարորդներ օգտվում են այս հանգամանքից, որ իրենց նկատմամբ որոշ խախտումների դեպքում տուգանք չի կիրառվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը։

Վերջինս հիշեցրեց՝  եթե թաղանթապատման դեպքում վարորդը տեղում վերացնում է թերությունը, արձանագրություն չի կազմվում։

«Հիմա եթե թույլատրելիից շատ թաղանթապատված մեքենաներ կան, դրանք բացառիկ են։ Դա այն պատճառով կարող է լինել, որ ոստիկանների ուշադրության կենտրոնում չեն հայտնվել: Նույն տրանսպորտային միջոցի նկատմամբ 10 արձանագրություն է կիրառվել, նա 11-րդ անգամ էլ դարձյալ նույն խախտումը կատարել է։ Դա վերաբերում է հենց թաղանթապատմանը։ Մինչդեռ մենք եթե օրինակ 1.500.000 խախտում է կատարվում, արձանագրություն ենք կազմում միայն 500.000-ի դեպքում», – ասդաց բանախոսը։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ