Հայկ Գասպարյանը պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցին
Մեր երկրը նվաճեց առաջին չեմպիոնական տիտղոսը Մոսկվայում մեկնարկած քունգ-ֆուի աշխարհի 5-րդ առաջնությունում: Տիջի ոճի եզրափակիչում Հայկ Գասպարյանը (17-19 տարիքային խումբ, 55 կգ) մրցեց ադրբեջանցի Օմար Ալահվերդիեւի հետ եւ պարտության մատնեց նրան: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Արմեն Հարությունյանը, մարզիչն է Դավիթ Գրիգորյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը: